Թուրքական Ազգայնական շարժման առաջնորդ Դեվլեթ Բահելին կոչ է արել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել և, կառավարությունում այդ տարբերակը չեն բացառել:
Թուրքական ազգայնական շարժումը իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության դաշնակիցն է հանդիսանում, որի առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն է:
Բահելին առաջարկել է 2019 թվականի նոյեմբերին նախատեսված ընտրություններն անց կացնել այս տարվա օգոստոսի 26-ին: «Հնարավոր չէ դիմանալ մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը»,- ասել է Բահելին:
Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Բահելիի հետ ապրիլի 18-ին, որպեսզի քննարկի այս հարցը: