Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Իրավիճակի անխուսափելի փոփոխություն

Ակնառու է, որ ինչպես էլ ավարտվի ներկայիս իրավիճակը, և ինչ սցենարով էլ զարգանան իրադարձությունները, Հայաստանում հնարավոր է խոսել քաղաքական իրավիճակի փոփոխության մասին: Դա կլինի լատենտ փոփոխություն, թե ակնառու դրսևորումներ կլինեն՝ ցույց կտա ժամանակը:

Իհարկե, գլխավոր խնդիրը այն է, որ իրադարձությունների զարգացումը չլինի ողբերգության ճանապարհով, բախումների ճանապարհով, որովհետև դա գործնականում, բացի պետությանն ուղղված հարվածից, ըստ էության չի ունենալու որևէ այլ ազդեցություն, արդյունք կամ հետևանք:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա այստեղ անշուշտ գործընթացներ կծավալվեն թե՛ ընդդիմության շրջանակում, թե՛ իշխանության: Իհարկե, շատերը ներկայումս գուցե կասեն նաև, որ դեռ հարց է՝ ի վերջո ով է լինելու ընդդիմություն և ով իշխանություն, կամ որն է ընդդիմությունն ու իշխանությունը լինելու, սակայն այսպես թե այնպես նոր իրավիճակը և գործընթացները, ուժերի նոր դասավորությունն անխուսափելի են: Անկասկած առիթներ կլինեն առավել խորքային դիտարկումների:

Ընդհանուր առմամբ, եթե իրավիճակը գնահատենք ներկայիս ստատուս քվոյի պայմաններում, ապա անկախ Նիկոլ Փաշինյանի շարժման հաջողությունից կամ անհաջողությունից՝ ակնհայտ է, որ դրանով տեղի է ունենալու ընդդիմության մեջ ուժերի կամ առնվազն ելակետերի վերադասավորում, որը կբերի լիովին նոր պրոցեսների և անգամ նոր դիսկուրսի, այսպես ասած՝ հետագա վարքագծի նոր ուղղությունների, նաև հանրության նոր ընկալումների, ընդհանրապես պրոցեսների չափման նոր միավորների և նշաձողերի:

Անկասկած հնարավոր են նաև նոր դերակատարներ, բայց դա թերևս 2022 թվականին ավելի մոտ: Իշխանության շրջանում գործընթացները անկասկած կկրեն առավել լատենտ բնույթ, և առերևույթ փոփոխությունները կլինեն գուցե ոչ այնքան հնչեղ, թեև այստեղ էլ իհարկե շատ բան կախված է փողոցում տեղի ունեցողի մասշտաբիւց և դինամիկայից, նվազման, թե ավելացման միտումներից:

Այդուամենայնիվ, իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացները կլինեն անխուսափելի և միաժամանակ կկրեն գերազանցապես լատենտ բնույթ: Դրանք առավել արտահայտիչ կդառնան ընտրական ցիկլին մոտ՝ 2021-ին Երևանի քաղաքապետի ընտրության և 2022 թվականին արդեն խորհրդարանի ընտրության:

Դրանցում ամբողջապես կարտացոլվեն իշխանության մեջ ներկայիս զարգացումներից խթանված վերադասավորումները և փոփոխությունների գործընթացները: Չի բացառվում իհարկե, որ դրանք ունենան նաև ավելի շուտ տնտեսական արտահայտվածություն, այսինքն՝ առաջին փուլում այդ փոփոխությունները տեղի ունենան տնտեսական հարաբերակցության տեսքով, հետո նոր՝ քաղաքական:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում