Այսօր նախատեսված Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ հանդիպումը չի կայանա:
Անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան , որոշում է կայացրել ապրիլի 17-ին, Երևանի «Միկա» մարզադահլիճում կայանալիք Ա լիգայի եզրափակչի պատասխան՝ «Արցախ» – «Արթիկ» հանդիպումը հետաձգել:
Հիշեցենք, որ վերջին օրերին «Իմ քայլը» նախաձեռնությունը բողոքի զանգվածային ակցիաներ է իրականացնում, որի հետևանքով կան տուժածներ և բերման ենթարկվածներ: