Կարդինալ Էռնեստ Սիմոնին խոստովանել է, որ էկզորցիզմի՝ դիվահալծության սեանսներ է անցկացնում՝ բջջային հեռախոսով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
89-ամյա կաթոլիկ հոգևորականը՝ Ալբանիայից, պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում հեռախոսով կարդում է սատանային քշելու լատիներեն այն աղոթքները, որոնք սովորաբար օգտագործվում են նման ծեսերի ժամանակ: Սիմոնին այդ մասին պատմել է սկսնակ էկզորցիստների՝ ապրիլին 16-ից Հռոմում բացված դասընթացների ժամանակ:
Դասընթացներին ավելի քան 200 մարդ է հաճախում, նրանցից շատերը կաթոլիկ հոգևորականներ են: Նրանք դասախոսություններ են լսելու աֆրիկացի մոգերի, մոլագարության և հոգեկան շեղումների միջև տարբերությունների և այլ թեմաների մասին: Բացի այդ, նրանց՝ չար հոգիներին քշելու ուղեցույց են տալու: .