Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վարդան Մինասյանի բեկումն ու Ռուբեն Հայրապետյանի ապահովագրությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «RԷվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցը բեկումնային կարելի է համարել: Սպասվածի համաձայն Մինասյանը հայտարարեց, որ աշխատելու ազատ և անկախ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը աշխատում էր ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ցուցակով:

Մասնավորապես Յուրա Մովսիսյանը, Գևորգ Կասպարովը այլ ֆուտբոլիստներ ազգային թիմ չէին հրավիրվում Հայրապետյանի հրահանգով: «Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է: Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա, ու մենք իրեն հետևելու ենք: Եթե ցույց տվեց նույն որակները, որոնք մենք գիտենք, ինքը հրավիրվելու է հավաքական»,- նշել էր Մինասյանը: Ինչ է կարելի է եզրակացնել այս հայտարարությունից: Մեր հավաքականի հին ու նոր գլխավոր մարզիչը Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ մոբիլիզացնելու է ողջ ներուժը: Նահանջելու տեղ այլևս չկա: Բացի ուժերի մոբիլիզացիայից հավաքականում այսուհետև բոլորովին այլ մթնոլորտ: Ավելի ստույգ կվերանա այն լարվածությունը և վերաբերմունքը, որն առկա էր Արթուր Պետրոսյանի օրոք: Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական հանդիպումներից հետո շատ էր խոսում, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց դժգոհությունն են արտահայտել Պետրոսյանի աշխատանքի վերաբերյալ:

Վարդան Մինասյանին նշանակելով և նրան լիակատար ազատություն տալով Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն վեհ քայլ կատարեց ազգային հավաքականը փրկելու համար, այլևս ապահովագրեց իրեն մեղադրանքների տարափից: Արթուր Պետրոսյանի կամ այլ գլխավոր մարզչի գլխավորությամբ, առանց Յուրա Մովսիսյանի և մերժված այլ ֆուտբոլիստների ձախողվելու դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու էր Ռուբեն Հայրապետյանի վրա: Այժմ ՀՖՖ-ի նախագահը Ազգերի լիգայում ձախողվելու դեպքում հնարավորություն կունենա կատարված մեջ մեղադրելու մարզիչներին և ֆուտբոլիստներին: Նախորդ երկու ընտրական մրցաշարերում մեր հավաքականն ուղղակի տապալվել էր: Գրանցված արդյունքների և անհաջողության պատճառների մասին այս պահին խոսելը կարծում ենք ավելորդ է: Մինասյանի հեռանալուց հետո ՀՖՖ-ի նախագահի սկզբունքների պատճառով մենք 5 տարի կորցրեցինք և ոչ միայն դոփեցինք տեղում, այլև զգալի նահանջեցինք: Կարծում ենք ակնհայտ է, որ Մինասյանի 2013 թվականին չհեռանալու դեպքում կունենայինք բոլորովին այլ որակի և մակարդակի հավաքական: Ինչևէ, այսօր ունենք այն ինչ ունենք:

Աշխատանքի անցնելուն պես Մինասյանը կատարեց բավական կարևոր մի քայլ: Խոսքը մեր հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզվոսկիին մարզչական շտաբում ընդգրկելն է: Այսօր Հայաստանի հավաքականի թիվ մեկ խնդիրը նորմալ դարպասապահի բացակայությունն է: Իր փորձով և գիտելիքներով Բերեվեզովսկին որոշակիորեն կարող է շտկել իրավիճակը: Եթե «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ այդպես էլ չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ ապա հույսներս պետք է դնենք Հայաստանի առաջնությունում ելույթ ունեցող դարպասապահների վրա: Այդ դեպքում Բերեզովսկու դերակատարությունը մեծ կլինի: Մինասյանի մարզչական փիլիսոփայության կարևոր բաղադրիչներից կարելի է համարել հայրենասիրությունը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ազգային հավաքականում աշխատելու ժամանակ կարևոր հանդիպումներից հետո Մինասյանը կազմակերպել է հայրենասիրական ֆիլմերի դիտում, որը բարձրացրել է թիմի մարտական հոգին: Վերջին շրջանում մեր ֆուտբոլիստների մոտ չի նկատվում այն ձգտումն ու նվիրվածությունը, որը առկա էր 2012 և 2014 թվականներին ընտրական փուլերի ժամանակ:

Այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստները խաղում են խաղալու համար անհաբեր սպասելով, թե երբ է գլխավոր մրցավարն ազդարարելու մրցավեճի ավարտը: Նույիսկ երբ պարտվողի դերում էինք մեր դարպասապահները չէին շտապում գնդակը խաղի մեջ մտցնել: Երկրպագուների շրջանում դժգոհությունը մեծ էր նաև Հենրիխ Մխիթարյանից: Շատերն այն կարծիքին էին, որ մեր հավաքականի ավագն իրեն խնայում է: Ընդունենք, որ վերջին տարիների հավաքականում իսկապես դժվար էր կենտրոնանալն ու նվիրված խաղալը: Երբ չեն նշմարվում հաղթանակի նախադրյալներն ու հիմքերը բավական դժվար է խաղադաշտում սիրտ ու ոգի ներդնելը: Մայիսի 29-ին և հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը Մինասյանի գլխավորությամբ ընկերական հանդիպումներ կանցկացնեն:

Այս հանդիպումները վերջինը կլինեն Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ: Հուսանք, որ այս հանդիպումներում կտեսնենք նոր հավաքական, որը կապացուցի, որ կարող է պայքարել Ազգերի լիգայի խաղարկության հաղթողի կոչման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում