Իրանի և Պակիստանի սահմանին բախում է տեղի ունեցել։ Իրանցի սահմանապահները հետ են մղել ահաբեկիչների հարձակումը, որոնք փորձում էին ներթափանցել հարևան պետության տարածքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հետախույզները փորձել են զավթել Միրջավե քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետը։ Բախումը տևել է 3 ժամ։ Փոխհրաձգության ընթացքում 3 ահաբեկիչ է ոչնչացվել, իրանցի երկու սահմանապահ է զոհվել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանին չի փոխանցի 225 մլն դոլարը, որը նախատեսված էր ահաբեկչության դեմ պայքարի աջակցության համար։