Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
Վարչապետի թեկնածուին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այսօր պատմական օր է, պատմական պահ. «Ընտրվելու է կառավարման խորհրդարանական համակարգի վարչապետ»:
Ինչպես նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ իրենց թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, կարողանում է դիմագրավել մարտահրավերներին, ունի ճկուն միտք. «Նրա անցած ուղուն քաջատեղյակ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Նրա համար ՀՀ քաղաքացու անվտանգությունը, արժանապատիվ կյանքը եղել է առաջնային»:
Մանրամասները՝ տեսանյութում: