Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Լոս Անջելեսի հայությունը ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտելու կոչով դիմել է ԱՄՆ կառավարությանը

Մի քանի օր է՝ Գլենդելի քաղաքապետարանի մոտ «Մերժիր Սերժին, ո՛չ հանցավոր համակարգին» խորագրով հանրահավաքներ են տեղի ունենում՝ հաջակցություն Երևանում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի։ Ակցիայի կազմակերպիչներից են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ Սահակ Միքայելյանը և Տիգրան Բարխուդարյանը։

Լոս Անջելեսում, ուրբաթ օրվանից սկսած, ակցիաներ են իրականացվում՝ հաջակցություն Երևանում սկսված հանրահավաքների։ Այսօր երկրորդ հանրահավաքն է նախատեսված։ «Երբ որ տեսանք՝ ոստիկանությունը երեկ ուժ կիրառեց ցուցարարների դեմ, այդ նպատակով, հաջակցություն Երևանի, այսօր մենք նորից ակցիա ենք իրականացնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ իրենք լսել են Նիկոլ Փաշինյանի կոչը հյուպատոսարանների շենքերը շրջափակելու վերաբերյալ, բայց իրենց համար ավելի հարմար են Գլենդելի քաղաքապետարանի շենքի դիմաց հանրահավաքները։

«Համայնքը շատ ակտիվ է։ Մենք՝ յուրաքանչյուրս, ունենք մեր պատկերացումը այս գործողությունների վերաբերյալ։ Այստեղ մարդիկ անհանգստացած են, գիշերներ են լուսացնում՝ հետևելու Հայաստանում ծավալվող գործողություններին։ Սփյուռքը շատ բազմաշերտ է։ 100 հազարանոց հայկական համայնք ունեցող Գլենդելում շուրջ 300-400 հոգի մասնակցում են այստեղի ակցիաներին։ Սա բավականին մեծ մասնակցություն է։ Մենք կարողացանք հավաքվել և համախմբվելու կոչով դիմել համայն հայությանը, կոչ արեցինք չլինել անտարբեր, իրենց բարեկամների հետ կապվել, հորդորել միանալ միջոցառմանը»,- ասաց Տիգրան Բարխուդարյանը՝ հավելելով, որ Սփյուռքը ոգևորված է, իրենց վերաբերմունքը խնդրին միայն Նիկոլ Փաշինյանի կոչերով չի պայմանավորված։

Իրենք միասնության, ազատ անկախ Հայաստան ստեղծելու կոչ են անում։ «Մենք կոչ ենք անում, որ բոլոր ուժերը, ովքեր հայաստանյան իրավիճակն անընդունելի են համարում, միանան պայքարին, որ դա չլինի Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղպայմանագրի», կամ այլ կուսակցության միջոցառում։ Մենք բոլոր ընդդիմադիրներին միանալու կոչ ենք անում։ Մենք «Ելք»-ին, ՀԱԿ-ին և մնացածին ենք կոչ անում միանալ միջոցառումներին։ Մենք նույնը անում ենք նաև այստեղ։ Ապրելով Միացյալ Նահանգներում՝ մենք հասկանում ենք Հայաստանում առկա խնդիրները, փոփոխությունների պահանջը և դատապարտում ենք իշխանությունների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակելու փորձերը և ուժի կիրառումը։ Մենք մեր վերջին ակցիան իրականացրեցինք՝ դատապարտելու բռնությունը, որը կիրառվել է երեկ։

Բացի այդ, մենք կոչով դիմեցինք Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի դիրքորոշում արտահայտեն կիրառված բռնությունների վերաբերյալ»,- ընդգծեց Բարխուդարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում