Իրանը շարունակում է «կոշտ ռեակցիայով» սպառնալ մեկ շաբաթ առաջ Սիրիայի T4 բազայի՝ իրանական անօդաչուների կենտրոնի վրա հարձակմանը, որի հետևանքով մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյա է զոհվել։ Իրանը չի բացառում, որ փոխհատուցումը կլինի Սիրիայի տարածքից։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դրյու Լիբերմանը թվիթ է հրապարակել, որտեղ ասվում է․ «Իրանը երդվել է վրեժխնդիր լինել Իսրայելից T4 բազայի վրա հարձակման համար։ ՑԱԽԱԼ-ի աղբյուրները ենթադրում են, որ Իրանի կարող է Ւսրայելի խոշոր քաղաքներից մեկի ուղղությամբ հրթիռային համազարկ արձակել»։