Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ժնևում տեղի է ունեցել «Հիշողության լապտերներ» հուշարձանի բացումը. Ներկա էր նաև Շառլ Ազնավուրը

Շաբաթ օրը՝ ապրիլի 14-ի երեկոյան, Ժնևի Թրամպլե զբոսայգում տեղի է ունեցել  «Հիշողության լապտերներ» հուշարձանի բացումը, որի հեղինակն է ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանը:

Արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Նա Շվեյցարիայի ձայն-հեռատեսիլի՝ RTS-ի հետ զրույցում ասել է. «Սա հուշարձան է, որը մեզ կհուշի, որ նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի»։

«Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկրի Ազգային խորհուրդը, ինչպես նաև Ժնև քաղաքը՝ առանձին բանաձևով: Նման հուշարձան կառուցելու ծրագրեր վաղուց կային, սակայն ամեն անգամ դրանք բախվում էին թուրքական հակազդեցությանը և հետաձգվում: Ժնևը 2008-ից քվեարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու օգտին»,- հայտնում է RTS-ը:

Հուշարձանը կազմված է 10 մետրանոց 9 լապտերներից: «Այս հուշարձանի գաղափարն այն է, որ չունի միասնական մեկ կետ. այդ կետը դիտո՛ղն է, այցելուն։ Այն նաև խորհրդանշում է Սփյուռքը, որը ցրված է աշխարհի չորս ծագերում, և լույս է սփռում այդ ծագերից»,- ասել է Օհանյանը:

Հակառակ այն բանին, որ հուշարձանը հաճախ վերագրվում է միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, դա բոլորովին էլ ճիշտ չէ: Արդարև, շվեյցարահայ ազգային դեմքերից Մարալ Սիմսարից ստացանք հետևյալ ճշտումը. «Ճիշտ է, որ շատ շատերն այդպես են կարծում, բայց իրականում այն նվիրված է Ժնևի բնակչությանը և Հայերի հասարակաց հիշողության (Mémoire commune des Genevois et des Arméniens), նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների հիշողության պայքարին։ Ամբողջական թղթածրարը գտնվում է Ժնևի քաղաքապետարանի կայքէջում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում