Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Որտեղ է լարվածության արմատը

Այսօր Ազգային ժողովը քննարկելու է և քվեարկի Հայաստանի նոր կառավարման մոդելի պայմաններում թիվ մեկ պաշտոնյա դարձող վարչապետի թեկնածությունը, որի համար առաջադրված է Սերժ Սարգսյանը: Այդ իրադարձությանը փորձելու է խանգարել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որը հայտարարել է ԱԺ շենքը շրջափակելու և քվեարկությանը խանգարելու մտադրության մասին՝ հաշվարկով, որ կհաջողվի երկու անգամ թույլ չտալ պատգամավորներին կատարել քվեարկությունը, և այդպիսով դրան պետք է հաջորդի ԱԺ լուծարումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Դիտարկենք հնարավոր երկու տարբերակները՝ հաջորդականության հավանական պրիզմաներով:

Տարբերակ առաջին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա համակիրներին հաջողվում է շրջափակել ԱԺ տանող ճանապարհները և թույլ չտալ, որ պատգամավորները քվեարկեն: Այս ցենարով գնանք մինչև վերջ և համարենք, որ երկու անգամ տապալվում է քվեարկությունը, և պետք է հայտարարել խորհրդարանը լուծարելու մասին, որին հաջորդելու են արտահերթ ընտրությունները: Ինչպե՞ս և ովքե՞ր են կազմակերպելու ու անցկացնելու այդ ընտրությունները, սահմանելու խաղի կանոնները, զսպելու այն ընտրական դրսևորումները, որոնք կառուցվում են տեղական իշխանների կամ ֆեոդալների տնտեսական հզորությունների վրա:

Այսինքն՝ առաջանում է հարցերի մի ամբողջական շղթա՝ հասկանալու համար, թե ընտրություններն, ի վերջո, ինչպես պետք է կազմակերպվեն, ով պետք է կազմակերպի, եթե ինչ-որ կերպ հաջողվում է երկու անգամ խաթարել քվեարկությունը: Այս հարցերը պատասխան չունեն, այս հարցերի վերաբերյալ չկա հասարակության հետ մանրամասն զրույց, իսկ դա վատ է:

Տարբերակ երկրորդ՝ իշխանությունը քվեարկում է, Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ: Ի՞նչ է լինում հետո, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն իր շարժման հետ, ինչպե՞ս է վարվում այս կամ այն շարունակության պարագայում Սերժ Սարգսյանը: Իհարկե, սա մեծապես կախված է նրանից, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը՝ կտանի՞ շարժումը արդեն ավելի հանդարտ գործողությունների, ընդհանրապես կհեռանա՞ քաղաքականությունից ու խորհրդարանից, թե՞ կսկսի աստիճանաբար վերադառնալ խորհրդարան և այդ ամբիոնը ևս ծառայեցնել իր շարժմանը, այսպես ասած՝ փողոց-խորհրդարան միքսով, թե՞ կլինեն այլ, ծայրահեղ որոշումներ: Սա էլ, իհարկե, դեռ պարզ չէ, համենայնդեպս հրապարակավ, և դա էլ վատ է:

Երրորդ վատն այս ամենում այն է, որ իշխանությունն այս ընթացքում խոսել է միայն անբեկանելի տոնով՝ չեն կարող, չի հաջողվի, կանենք ինչ պլանավորել ենք և այլն: Խոսքն այն մասին չէ, որ հրաժարվեն իրենց պլաններից, այլ այն մասին է, որ փորձեն խոսել հասարակության հետ, փորձեն քննարկել ինչ-որ հարցեր, ստեղծել կոմունիկացիա, ուժեղի կամ իշխանության դիրքը չշփոթեն ամբարտավանության հետ, որովհետև սեղանին պետության և ժողովրդի ճակատագիրն է, որը եթե հայտնվեց ռիսկի տակ, հետո դրա համար ընդդիմության վրա մեղադրանքը բարդելը, մեղմ ասած, չի փոխի ոչինչ և չի վերադարձնի հնարավոր տարատեսակ կորուստները, որ կարող են լինել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով:

Միով բանիվ, իրավիճակը գերլարված է, իսկ կարևոր հարցերի պատասխաններ հանրությունը չունի թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից, ինչն էլ ավելի է սրում այն խորքային առումով: Ընդ որում՝ այստեղ արդեն հարցը շատ ավելի խորն է, քան զուտ ներկայիս շարժումը իր առաջացրած պատճառների, շարժառիթների և հետապնդող նպատակների առումով: Լինի որևէ շարժում, թե ոչ՝ ակնհայտ է, որ իրավիճակը լարված է խորքից և արդեն երեք տասնամյակ, ու դա է գլխավոր խնդիրը, որը պարբերաբար իրեն հիշեցնել է տալու, քանի դեռ քայլեր չեն կատարվում այդ՝ արդեն երեք տասնամյակ անարդյունավետ կառավարմամբ գեներացվող լարվածությունը արմատից հանգուցալուծելու ուղղությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում