ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները հրաժարվել են իրագործել նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որի համաձայն՝ ազգային գվարդիայի զինծառայողները պետք է հսկեն Մեքսիկայի հետ սահմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ենթադրվում էր, որ ազգայինգվարդիականները պետք է հեռակա հետևեին սահմանի վերահսկողությանը տեսախցիկների միջոցով, շփվեին սահմանապահների հետ։ Այդ նպատակով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը պատրաստ էր 400 զինծառայող ուղարկել՝ պայմանով, որ նրանք չեն մասնակցի իմիգրացիոն վերահսկողությանը։
Սակայն իշխանությունների կարծիքով՝ այդ պարտականությունները բավականին սերտորեն կապված են իմիգրացիոն վերահսկողության հետ։ Աղբյուրների տվյալներով՝ նահանգի ներկայացուցիչներն արդեն այդ մասին ծանուցել են դաշնային իշխանություններին, սակայն պաշտոնապես մերժում դեռ չի ստացվել։