ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջվա նման ցանկանում է հանդիպել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը,– հաղորդում է Reuters գործակալությունը։
Այսպես, նրա խոսքերով՝ Թրամփն առաջվա նման ուզում է հանդիպել Պուտինի հետ, սակայն մոտ ժամանակներս հանդիպում չի նախատեսվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը դեռևս կարծում է, որ Ռուսաստանի հետ կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել։
«Նախագահը գտնում է, որ եթե ինչ որ մի պահի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատենք, ապա դա լավ կլինի ամբողջ աշխարհի համար»,– նշել է Սանդերսը։