Ծաղրանկարը բանտ է «հասցրել»։ Հնդկաստանի քաղաքացին երեք ամիս կանցկացնի ԱՄԷ բանտում՝ Մուհամեդ մարգարեի վիրավորական ծաղրանկարի համար, որ նա հրապարակել էր Facebook-ում։ Տղամարդու հակաիսլամական ծաղրանկարի մասին ոստիկանությանը հայտնել էր նրա գործընկերը։ Օրինապահները ձերբակալել են կասկածյալին հենց աշխատավայրում։
Դեկտեմբերին դատարանը դատապարտել է Հնդկաստանի քաղաքացուն 1400 դոլար տուգանքի՝ իսլամը և Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։ Մեղադրյալը բողոքարկել է որոշումը՝ ասելով, որ չի իմացել, թե իր նկարը վիրավորում է Մուհամեդ մարգարեին։ Սակայն դատարանը չի բավարարել նրա բողոքը, այլ, ընդհակառակը, խստացրել է պատիժը՝ նրան տուգանքի և երեք ամիս ազատազրկման դատապարտելով։