Իռլանդիայի նախագահ Մայքլ Գիգինսը ելույթ ունեցողներից մեկն է եղել, ովքեր դիմել են ակցիայի մասնակիցներին։ Նա ասել է, որ իռլանդալեզու հանրությունը ակտիվ է մնում, իսկ պետությունը պետք է աջակցի իռլանդերենին։
Իռլանդիայում հաղորդակցման հիմնական լեզուն անգլերենն է։ Պաշտոնական փաստաթղթերը հրապարակվում են երկու լեզուներով, ինչպես նաև երկու լեզուներով են հաճախ ցուցանակներն ու ճանապարհային ուղեցույցները։ Իռլանդերեն են սովորում դպրոցներում, իռլանդերենով հաղորդումներ կան հեռուստատեսությամբ և ռադիոյով, գործում է իռլանդալեզու TG4 հեռուստաալիքը։