Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում մարտի 25-ին կարճ միացումից բռնկված հրդեհի պատճառը շենքի տանիքին ջրի ներհոսքն է եղել։
Փորձագետների նախնական եզրակացության համաձայն՝ կարճ միացումը չորրորդ հարկում է եղել՝ մանկական խաղագոտու վերևում։ Առևտրի կենտրոնի տանիքի ձյունը չեն մաքրել, այն սկսել ա հալչել և ջուրը կաթացել է հաղորդալարերի վրա։ Առաջինը բռնկվել է պլաստիկե ջահը մանկական պորոլոնային խորանարդիկներով ավազանի վրա, որոնք բռնկվել են վերևից կաթացող պլաստիկի պատճառով։
Նշվում է նաև, որ կարճ միացում տված գծերի վրա ավտոմատ անջատիչներ են տեղադրված եղել՝ նման դեպքերից պաշտպանելու համար, սակայն, չգիտես թե ինչու, դրանք չեն աշխատել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ձմեռային բալի» սեփականատերն իմացել է անվտանգության համակարգի անսարքությունների մասին առնվազն երկու տարի առաջ։ Դրանք կարգի բերելու համար յոթ միլիոն ռուբլի էր պահանջվում, որը սակայն չի տրամադրվել։