«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել ցուցարարների շրջանում, պարզելու, թե պատրաստ են մինչև վերջ պայքարելու:
Ցուցարարներից մեկը նշեց, որ պայքարում են երկրում անպատժելիության դեմ, կոռուպցիայի դեմ, մեկ այլ քաղաքացի ասաց․ «Մենք ուզում ենք ապրենք, ազատ,անկախ Հայաստանում: ՀՀԿ-ն միշտ ժպտում է, բացատրում, որ մենք սխալ ենք, բայց մենք գիտենք, ով է սխալ:Ժողովուրդը հոգնել է Սերժից, նրան պետք է հեռացնել»: