Եվրոպայի ամենամատչելի ծովափնյա հանգստավայրերի եռյակում են հայտնվել Բուլղարիայի Արևային ափը, Թուրքիայում՝ Մարմարիսը և Ալգարվեն՝ Պորտուգալիայում։ Այնուհետև գալիս են Կոստա–դել–Սոլը՝ Իսպանիայում, Կրետեն՝ Հունաստանում, Կոստա–Բլանկան՝ Իսպանիայում, Պաթոսը՝ Կիպրոսում, Քորֆուն՝ Հունաստանում, Զադարը՝ Խորվաթիայում, Սլիման՝ Մալթայում, Հալկիդիկին՝ Հունաստանում, Լիսաբոնի ծովափը՝ Պորտուգալիայում, Պորեն՝ Խորվաթիայում, Մայորկան՝ Իսպանիայում, Նիցան՝ Ֆրանսիայում, Լիմասոլը՝ Կիպրոսում, Իբիցան՝ Իսպանիայում և Սորենտոն՝ Իտալիայում։
Վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի է առնվել մեկ բաժակ սուրճի, տեղական մեկ շիշ գարեջրի, կոկա–կոլայի մեկ բաժակի, մեկ շիշ ջրի, արևապաշտպան քսուկի, միջատներից պաշտպանող միջոցների, երկու հոգու համար ընթրիքի գները։
Այստեղ հաշվի չի առնվում ճանապարհի և կեցության գինը։