ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակին, դրանցից ոչ մեկը չի խոցվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Մենք ավելի քան հարյուր հրթիռ ենք արձակել, նրանք ոչ մի հատը չեն խոցել»,– ասել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ զինվորականներն իրեն հայտնել են, որ «հրթիռներից յուրաքանչյուրն իր նպատակին է հասել»։