Բրիտանական Naturist Cleaners ընկերությունը, որը մերկ սպասուհիների ծառայություն է մատուցում, նախընտրել է գիրուկ և ոչ երիտասարդ կանանց՝ գրում է Daily Mirror-ը:
Ընկերության տնօրեն Լաուրա Սմիթը պնդում է, որ իր ընկերությունում աշխատում է մոտ 300 կին՝ ցանկացած ճաշակի: Պատվիրատուն պետք է նշի ցանկալի կնոջ տարիքը, կրծքի չափսերը, մարմնի կառուցվածքը: Մաքրման աշխատանքների համար կարելի է նաև տղամարդ կանչել, կանայք են սովորաբար դա անում:
Նրա խոսքով՝ պատվիրատուների մեծ մասը նախընտրում են գիրուկ և ոչ երիտասարդ կանանց, որոնք աշխատանքի փորձ ունեն: