Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Իշխանությունների համար լուրջ վտանգ չկա․ նրանք իրենց ԱԺ-ի նիստն անելու են»

«Սա կրիտիկական վիճակ չէ, այլ պարզապես որոշակի անհարմարություններ են ստեղծված քաղաքային երթևեկության համար, բայց ասել, որ համազգային ըմբոստ շարժում է սկսվել՝ այդպես չէ։ Մի երկու օր այսպիսի գործողություններ տեղի կունենան՝ մինչև  ՀՀԿ-ն կընտրի իր վարչապետին, որից հետո այս իրավիճակը, բնականաբար, կհանգուցալուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի շենքի շրջափակմանը, ապա ըստ Բադալյանի ՝ դա հեշտ լուծվող հարց է, քանի որ անհրաժեշտության պահին ոստիկանների քանակն երկու անգամ ավելի մեծ կլինի, քան ցուցարարների թիվն է։

«Չպետք է  մոռանանք, որ 2008թ-ի Մարտի 1-ին  շատ ավելի մեծ զանգված կար Ազատության հրապարակում, քան հիմա, բայց և այնպես, այն ժամանակ էլ իշխանություններին հաջողվեց իրենց գործողություններն իրականացնել և  նույնն էլ կարող են հիմա անել, սակայն, իհարկե, առանց  Մարտի 1-ի զոհերի կրկնության, որովհետև երկու կողմերին էլ  բախումներ պետք չեն․ ցուցարարներին բախում պետք չէ, քանի որ բախման  պատասխանատվությունն ընկնելու է շարժման կազմակերպիչների վրա, իսկ իշխանություններին բախում պետք չէ, որովհետև ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն չի ցանկանա, որ իր 3-րդ անգամ պաշտոնավարումը սկսվի այնպես, ինչպես 2008թ-ի Մարտի 1-ին»,- ընդգծեց Արմեն Բադալյանն ու միևնույն ժամանակ նկատեց, թե մի քանի օրից  այս իրավիճակը կհանգուցալուծվի։

Վերջինիս դիտարկմամբ՝ վարչապետի թեկնածուն չի  ցանկանա, որ բախումներ լինեն նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն ի վերջո կարձագանքի նաև Արևմուտքը․

«Freedom House-ը արդեն  տվել է իր դիրքորոշումը մեր երկրում ավտորիտար կառավարման համակարգ  ստեղծելու վերաբերյալ և եթե ևս մեկ  անգամ նման բախում լինի, ապա դա  կրկին  բավականին լավ առիթ կտա միջազգային իրավապաշտպան կառույցներին  դա խիստ քննադատության ենթարկել։  Ոստիկանների կողմից որոշակի ուժ, բնականաբար,  կկիրառվի, որովհետև ԱԺ-ի նիստն ամեն դեպքում պետք է կայանա և այդ նիստը կայանալու համար ԱԺ-ի մուտքը պետք է բացվի և հենց այստեղ ոստիկաններն իրենց իրավունքների սահմաններում՝ որոշ միջոցների կդիմեն, բայց այն դաժան ուժը, որ կար  2008թ-ի Մարտի 1-ին՝  դա տեղի չի ունենա, որովհետև դրա իմաստը չկա»,-ասաց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքերով՝   օտարերկրյա դեսպանները հիմա ուշի ուշով հետևում են  Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին՝  թերևս այս պահի դրությամբ՝ Բադալյանը չի տեսնում։

«Դեսպանները նման գործընթացներին աջակցում են միայն այն դեպքում, երբ նրանք ունեն իրենց երկրի ղեկավարության հրահանգը․ եթե կստանան հրահանգ, ապա, միանշանակ, կմիջամտեն, իսկ եթե ոչ՝  ուրեմն ոչ»,-նշեց նա։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝  այս ամենը  գործող իշխանության համար լուրջ վտանգ չի  ներկայացնում․ նրանք ամեն դեպքում, ԱԺ-ի նիստը անելու են՝  կլինի դա հենց ԱԺ-ի շենքում, թե մեկ այլ տեղ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում