Ջինա Ստյուարտը Miss Maxim 2018-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից է: Գեղեցկուհի մոդելը, որ չորս երեխա է մեծացրել, հեշտությամբ առաջ անցավ իրենից կրկնակի երիտասարդ աղջիկներից, և զարմանալի չէ. սեքսուալ շիկահերը իր տարիքից բավական երիտասարդ է երևում՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Ջինայի 47 տարին արդեն լրացել է: Մեկ տարի առաջ նա տատիկ է դարձել, այժմ նրա թոռնիկը 10 ամսական է: Ջինան երկու որդի և եկու դուստր ունի՝ 27,25,23 և 4 տարեկան: Նա խոստովանել է, որ միայն մեկ անգամ է դիմել պլաստիկ վիրահատության՝ 10 տարի առաջ կրծքերը մեծացնելու համար: