Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սերժ Սարգսյանի խորհրդավոր լռությունը

Իշխանական կոալիցիայի համատեղ նիստը քիչ առաջ միաձայն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վերահսկում են Երևանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները, ԱԺ մուտքերը դուրս են նրանց վերահսկողությունից, ինչը թույլ է տվել, որ կոալիցիան հավաք անցկացնի և վստահաբար պնդի, թե խորհրդարանի վաղվա նիստը կայանալու է:

Անկախ ընդդիմության գործողությունների բնույթից և որակից՝ իշխանությունը չի վերանայում իր պլանները: Իրավիճակն իսկապես բազմաշերտ ու ինչ-որ իմաստով դրամատիկ է: Իշխանության որոշակի ճգնաժամ առկա է, եթե նույնիսկ փողոցային անկարգությունները տեղավորվում են, այսպես կոչված, կառավարելի քաոսի ռեժիմում:

Արդյո՞ք համակարգային ստատուս քվոն իսկապես այնքան փխրուն է, որ Սերժ Սարգսյանի ֆորմալ կարճաժամկետ բացակայությունը իշխանության ներսում ծնել է ճգնաժամ՝ խաթարելով օպերատիվ կառավարման, արձագանքման մեխանիզմները: Եթե դա այդպես է, ապա իշխանությունն իրապես խորքային ճգնաժամի մեջ է, և նրա ադապտացիան ինստիտուցիոնալ նոր իրողություններին ուղեկցվելու է ֆորս-մաժորային իրավիճակներով:

Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, թե իշխանությանը չի հաջողվում լոկալացնել փողոցային հուզումները, մանավանդ, որ դրանց կազմակերպչական ու մարդկային ռեսուրսները խիստ սահմանափակ են:

Վերջին օրերին իշխանության կոնսոլիդացիայի մակարդակը բավականին բարձր էր, ինչը նվազագույնի է հասցնում սաբոտաժի ռիսկերը, մյուս կողմից՝ փակ համակարգերում հաճախ ստվերն այնքան մեծ է, որ պետք չէ լուրջ եզրահանգումների հանգել միայն հրապարակային տեսարաններով, ինֆորմացիոն առիթներով:

Իհարկե, իրադարձությունների որոշակի անկանխատեսելիությունը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները անցած տարվա ընտրություններից հետո որոշակիորեն կտրվել են իրականությունից և համարժեք պատկերացում չունեն հասարակության դժգոհության իրական ծավալի մասին: Սա նշանակում է, որ շոկի հաղթահարումից հետո իշխանության հակազդեցությունը նույնպես լինելու է ոչ այնքան համարժեք՝ տեղավորվելով ավտորիտար մշակույթի տրամաբանության մեջ:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ քաոսը կառավարվում և նույնիսկ քաջալերվում է Սերժ Սարգսյանի կողմից: Փողոցային հուզումների պոտենցիալը չի սպառնում իշխանության հիմքերին և չունի երկարաժամկետ օրակարգ, մյուս կողմից՝ որոշակի հեռանկարներ է բացում Սերժ Սարգսյանի համար: Վերջինս հնարավորություն է ստանում արտաքին աշխարհին ներկայանալ քաղաքակիրթ առաջնորդի կերպարով՝ կառավարման համակարգի փոփոխությունները ներկայացնելով որպես ինստիտուցիոնալ նոր մտածողության ձևավորման դրսևորում:

Երկու տարի առաջ ՊՊԾ գնդի իրադարձությունները Սերժ Սարգսյանն օգտագործեց համակարգային ֆիլտրումներ իրականացնելու նպատակով: Չի բացառվում, որ նույն նպատակով հիմա Սերժ Սարգսյանը գեներացնում է իշխանության արհեստական ճգնաժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում