Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը վաճառել է իր ամենաթանկ տոմսը: Սակայն միևնույն չվերթի հակառակ ուղղությամբ տոմսը 8 անգամ ավելի էժան է եղել: Նշվում է, որ տոմսի գնորդն Իրանի քաղաքացի է, իսկ տոմսը Boeing 777 ինքնաթիռի բիզնես կարգի տեղի համար է նախատեսված եղել:
Չվերթն իրականացվել է Ստամբուլից Լոս-Անջելես: Տոմսի արժեքը 8100 դոլար է եղել: Այս չվերթի ամենաէժան տոմսը 999 դոլար է: