Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունը երկուշաբթի օրը սկսել է՝ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի գրոհի վերաբերյալ արտահերթ բանակցությունները:
Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Սիրիայում կամավորական կազմակերպությունները հաղորդել էին Դումայի վրա քիմիական գրոհի մասին, որի արդյունքում տասնյակ մարդիկ էին զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Կամավորական կազմակերպությունը հրապարակել էր զոհվածների դիակների նկարները և հաղորդել էր, որ քիմիական գրոհի արդյունքում ավելի քան 1000 մարդ է տուժել: