Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ Տիմա անունով արջը, Պյատիգորսկի և Նազրանի ֆուտբոլային թիմերի խաղից առաջ, խաղադաշտ է դուրս եկել: Կենդանին ոչ միայն ողջունել է հանդիսատեսին, թաթերով ծափահարել է, այլև վերցրել է ֆուտբոլի գնդակը և փոխանցել դատավորին:
Տիմա արջը մասնակցելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացման արարողությանը,- կատակել է Պյատիգորսկի մարզադաշտի հաղորդավարը: