Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալի» շուրջ կրքերը բորբոքվում են. 3 եզրափակիչ՝ Արսեն Վենգերի համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականի հարցը կրկին դարձավ օրակարգային: Լոնդոնյան ակումբը վերջնականապես կորցրեց հնարավորությունը լավագույն քառյակի համար պայքարելու:

«Այսքանից հետո Վենգերը մտածում է Եվրոպա լիգայի գավաթի մասին: Ուղղակի ծիծաղելի է: Ի՞նչ եք կարծում՝ «Նյուքասլից» պարտվող թիմը կարո՞ղ է դիմադրություն ցույց տալ Մադրիդի «Ատլետիկոյին»: Պատասխանն ակնհայտ է՝ Վենգերը ձախողվելու է նաև միջազգային ասպարեզում: Իրավիճակը այս պահին կարող է շտկել միայն «Արսենալի» ղեկավարությունը՝ հայտարարելով մեր թիմի նոր մարզչի անունը, որը փոխարինելու է Վենգերին: «Էմիրեյթս» մարզադաշտը վերջնականապես կդատարկվի»,- «Նյուքասլի» հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում հայտարարել է լոնդոնյան ակումբի հայտնի ֆանատներից @Marc78-ը:

«Նյուքասլի» դեմ տեսանք այն «Արսենալը», որն ըստ էության շարունակ ձախողվում է Պրեմիեր լիգայում: Խաղացողների մոտ չէր նկատվում հաղթանակի ձգտում, մոտիվացիա, որը հաղթանակների հիմքն է: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել. «Այս պարտությունը բնութագրում է «Արսենալի» անցկացրած մրցաշրջանը: Հանդիպման ընթացքում մենք 70 տոկոսով տիրեցինք գնդակին, հաղթում էինք 1:0 հաշվով: Ինչպե՞ս մենք պարտվեցինք: Այս հարցի պատասխանը ես չեմ կարող գտնել: Կարծում եմ՝ հանդիպման ելքը վճռվեց ընդմիջմանը: Որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չդիմացան ֆիզիկապես: Մավկովյան հանդիպումը ծանր էր մեզ համար: Ընդունենք նաև, որ երկու գոլերն էլ բաց թողեցինք չեղած տեղից: Շատ եմ հիասթափված: Կարծես թե վատ չենք խաղում, բայց պարտվում ենք: Պետք է վերջ դնել այս երևույթին: Այս պարտությունները շատ դժվար է մարսելը»,- նշել է Վենգերը:

Ի դեպ, Անգլիայի Պրեմիեր լիգայում արտագնա խաղերում սա «Արսենալի» 5-րդ անընդմեջ պարտությունն էր: Այս տարի Վենգերի թիմը հյուրընկալվելիս ոչ մի միավոր չի վաստակել: Մասնավորապես, «Արսենալը» զիջել է «Բորնմուտին» (1-2), «Սուոնսիին» (1-3), «Տոտենհեմին» (0-1), «Բրայթոնին» (1-2) և այսօր էլ «Նյուքասլին» (1-2): Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմը 5 խաղ անընդմեջ արտագնա խաղերում պարտվել էր 1984 թվականին: Բացի դրանից, «Արսենալը» միակ թիմն է թոփ-4 անգլիական դիվիզիոններից, որը արտագնա խաղերում 2018 թվականին ոչ մի միավոր չի վաստակել:

«Ընդունում եմ, որ արդյունքը մտահոգիչ է և խայտառակ: Այս պահին մեզ ոչինչ չի մնում անել, քան շարունակել պայքարը: Պետք է հաղթահարենք հոգեբանական ճգնաժամը և կենտրոնանանք Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Այս մրցաշարի յուրաքանչյուր հանդիպում լինելու է յուրովի եզրափակիչ: Մեզ սպասվում է առնվազն երկու եզրափակիչ հանդիպում, որոնք հաղթելու դեպքում պատվով դուրս կգանք ստեղծված իրավիճակից: Մեզ անհրաժեշտ է հաղթել 3 եզրափակիչներում»,- ավելացրել է Վենգերը:

Ինչևէ, «Արսենալի» երկրպագուների ավելի զուսպ հատվածը այնուամենայնիվ կոչ է անում մինչև վերջ կանգնել թիմի կողքին և օգնել հաղթահարել ճգնաժամը: «Մի մոռացեք, արդեն մի քանի խաղ է՝ մեր թիմին չի կարող օգնել վերջին ամիսների լավագույն խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Նախորդ ճգնաժամի ժամանակ Մխիթարյանը կարևոր մի քայլ էր արել, ինչի շնորհիվ «Արսենալը» այսօր հույսեր է փայփայում տիտղոս նվաճելու: Պետք է սթափ գնահատենք իրավիճակը: Կադրային լուրջ խնդիրներն ակնհայտ են: Մոտ 10 օրից Մխիթարյանը կվերադառնա: «Արսենալին» կկարողանա օգնել նաև Մերտեսակերը: Պետք է համբերատար լինենք: Եթե Մխիթարյանն ու Մերտեսակերը խաղան «Ատլետիկոյի» դեմ, ապա մեր հնարավորությունները զգալի կմեծանան: Չի կարելի դժվար պահին մեջքով կանգնել մեր սիրելի թիմին: Համաձայն եմ, որ Վենգերը փրկիչ չէ, սակայն թիմի ղեկն այս պահին նրա ձեռքում է, և մենք իրավունք չունենք խաթարելու ընթացքը: Կոչ եմ անում բոլոր երկրպագուներին կանգնել թիմի կողքին»,- հայտարարել է մեկ այլ երկրպագու Franky1@-ը:

Ապրիլի 22-ին «Արսենալը» Անգլիայի պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Վեսթ Հեմի» հետ: Ապրիլի 29-ին էլ Վենգերի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության առաջին հանդիպումը կանցկացնի «Ատլետիկոյի» հետ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Ինչևէ, 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Վեսթ Բրոմվիչին»: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով՝ հաջողության հասնելով 73-րդ րոպեին: Այս պարտությունից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 71 միավորով շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում: Սա նշանակում է, որ առաջնության ավարտից 5 տուր «Մանչեսթեր Սիթին» անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ հռչակվելով չեմպիոն:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր «Տոտենհեմին»: Գվարդիոլայի գլխավորած թիմը 3-րդ անգամ է նվաճում Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում