Առավոտյան Հերացի փողոցի հատվածում բախում եղավ ուսանողների հետ: «Մերսեդես G» մակնիշի մեքենայով քաղաքացիներն ուզում էին անցնել փողոցը, սակայն ուսանողների ցույցի պատճառով չէին կարողանում, և 4-5 հոգով նրանք դուրս եկան մեքենայից և սկսեցին ծեծել ցուցարար ուսանողներին: Մի քանի հարվածներից հետո նստեցին մեքենան և քշելով ուսանողների վրա՝ ճեղքեցին պատը: Ոստիկանությունը թեև դեպքի վայրում էր, սակայն ոչ մի կերպ չմիջամտեց կատարվածին։
Ավելի ուշ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հերացի փողոցում բախման արդյունքում մի քանի ուսանողներ հիվանդանոցում են գտնվում:
«Առաջին լրատվական»-ը պարզեց, որ վիրավոր ուսանողներից մեկը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ Հիվանդանոցից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ ուսանողը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածք ախտորոշմամբ։ Նա շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում և դուրս չի գրվել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ոչ մի վիրավոր չկար։ Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ միայն մի քաղաքացի է դիմել ճնշման տատանման խնդրով։
Այլ հիվանդանոցներ դիմած քաղաքացիներ չկան։
Լուսանկարը՝ Photolure-ի