«Կազմակերպել ենք խաղաղ ակցիա, փակել ենք մետրոյի ելումուտը: Ժողովուրդ ջան, հեղափոխություն է սկսվել»,- մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ ասաց ակտիվիստ երիտասարդներից մեկը:
Նրա խոսքով՝ այնուհետև իրենք պետք է գնան Ազգային ժողով և միանան ժողովրդին: «Բայց ոստիկանները խոչընդոտում են»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկաններից մեկը բռնի ուժ է կիրառել կնոջ նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: