Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

14+4=….0

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակայնացրել է վաղվանից մեկնարկող քաղաքացիական անհնազանդության պայքարի, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը»: Պատգամավորը կոչ է անում վաղը՝ երկուշաբթի օրը արգելափակել Երևանի կամուրջները, փողոցները մետրոն։

Ավելորդ է ասել, որ գործողությունների հիմքում չկա որևէ քաղաքական ուղերձ, այլընտրանքային տեսակետ, նոր Հայաստանի տեսլական:

Սուբյեկտիվիզմի մեջ չմեղադրվելու համար` թերևս, նպատակահարմար է մեջբերել Փաշինյանի հանրահավաքային ելույթի որոշ հատվածներ: «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երևանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի մասին է, մեքենայով երթևեկում են և կամուրջի վրա և կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։

Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։ Փաշինյանը նաև կոչ է անում արգելափակել մետրոն, դրա համար մարդիկ կայարաններում պետք է պառկեն մետրոյի դռների մեջ, որ գնացքը չկարողանա շարժվել տեղից։ «Արեք՝ ինչ ես խնդրեցի, և մենք վաղը հասնելու ենք Ազգային ժողով»,-իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ահա, մոտավորապես սա է հայկական հեղափոխության մասին պատկերացումը, որը կարող ենք համարել ուտոպիա կամ արկածախնդրություն, երազանք կամ պատրանք, սակայն` ոչ քաղաքականություն կամ ռացիոնալ գործողություն:

Եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ Փաշինյանի նշած գործողությունները խաղաղ անհնազանդության դրսևորում են, ապա նման մասշտաբի պայքար կարող է իրականացնել ցանցային բազմաշերտ կառույց ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմությունը: Օրինակ` ի՞նչ գործադուլի կամ դասադուլի մասին է խոսքը, երբ Հայաստանում գոյություն չունի արհմիութենական շարժում, որը զանգվածային բոլոր ակցիաների կարևոր կազմակերպչական կմախքն է:

Կամ ինչո՞վ է «բռնապետական» իշխանությունից տարբերվում «հեղափոխական» ընդդիմությունը, եթե առաջինը մարդկանց պարտադրանքով ընտրության է տանում, իսկ երկրորդը կաթվածահար է անում քաղաքը` մարդկանց պարտադրելով գալ Բաղրամյան փողոց: Պարտադրանքի մեջ բարի և չար մոտիվներ չեն լինում, առավել ևս` երկու դեպքում էլ կորում է քաղաքական բաղադրիչը, որովհետև քաղաքացին` մի դեպքում, դառնում է վերարտադրություն ապահովող քվեաթերթիկ, մյուս դեպքում` «կրիտիկական զանգված», որի ճահիճում ոչնչանում է քաղաքացիականությունը:

Քաղաքացիական անհնազանդությունը կարող է բովանդակություն ունենալ` ինստիտուցիոնալ ընդդիմության սուբյեկտության, այլընտրանքային ռացիոնալ օրակարգի առկայության, սահմանադրականության անվերապահ գերակայության, հասարակության զանգվածային աջակցության համատեքստում:

Այս հատկանիշները «Մերժիր Սերժին» շարժումն ակնհայտորեն չունի, ինչի հետևանքով նրա գործողությունները նմանվում են 19-րդ դարավերջի ռուսական անարխիստների մարտավարությանը կամ սովետական դիսիդենտների գործողություններին, որոնց նպատակն ոչ այնքան քաղաքական նպատակին հասնելն էր, որքան` իրենց գաղափարների պոպուլյարիզացիան:

«14+4» շարժման քաղաքական արդյունքը զրոյական է, որովհետև երկու շաբաթում օբյեկտիվորեն չէր կարող ձևավորվել համակարգ, որն ավելի ռացիոնալ կամ կենսունակ կլիներ, քան` այսօրվա իշխանությունն է:

Սերժ Սարգսյանի համակարգը հետադիմական և ռեգրեսիվ է, սակայն խարսխված է կորպորատիվ շահերի վրա և չի կարող ընկրկել պրիմիտիվ, մեխանիկական քայլերի հետևանքով` հատկապես, որ դիմացը կանգնած է ոչ թե ինստիտուցիոնալ կառույց, այլ` քվազի ընդդիմություն, որը տակավին չի ձևակերպել իր երկարաժամկետ օրակարգը:

Նման ընդդիմության ֆոնին իշխանությունը պարտվել չի կարող, եթե նույնիսկ սպառված ու անհեռանկար է: «14+4»-ն ավարտվելու է քաղաքական զրոյական արդյունքով` լեգիտիմացնելով իշխանության հարկադրանքի, ուժային գործողությունները: Այս մասին «Ելքի» գործընկերները Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում էին` անգամ հրապարակային ուղերձներով, սակայն ՔՊ-ի առաջնորդը նպատակահարմար գտավ պատային իրավիճակի ստեղծումը, որը հաղթահարելու համար պետք են նոր ելքեր ու երկար տարիներ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում