Մյունխենի օդանավակայանը և Lufthansa ավիաընկերությունը փորձարկում են մարդանման ռոբոտին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ուկրաինացի հայտնի հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնստանտին Ստոգնիյը:
Այժմ մյունխենյան օդանավակայանում հայտնված ուղևորները կարող են իրենց հարցերն ուղղել մարդանման ռոբոտին և իմանալ, թե, օրինակ, ինչպես անցնել վայրէջքի անհրաժեշտ ելքով, ինչ ռեստորանում սնվել կամ ինչպես գտնել այս կամ այն խանութը:
Ջոզի Փեփեր մարդանման ռոբոտը՝ 120 սմ հասակով, փայլուն կլոր աչքերով ուշադիր նայում է ձեզ և արագ պատասխանում բոլոր հարցերին:
https://www.facebook.com/kostiantyn.stogniy/videos/1721414777905484/