Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած երթի ժամանակ ծակ գնդակ նետեց դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մուտքը։
Փաշինյանը այս կերպ իր և հասարակության բողոքն արտահայտեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի ջանքերով Հայաստանի ազգային հավաքականն ու հայկական ֆուտբոլը հայտնվել է անդունում։
Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հիշեցրեց Հայրապետյանի 2015 թվականի հայտնի խոստումը, ըստ որի մեր ազգային թիմի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ձախողվելու դեպքում պետք է հեռանար զբաղեցրած պաշտոնից։
Երթի մասնակիցները վանկարկում էին Նեմեց հեռացիր և Յուրա, պահանջելով, որ մեր ազգային հավաքականի նախկին առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադառնա։
Նիկոլ Փաշինյանը ողջունեց մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին հայտարարելով, որ նրանք ձախողվում են հայկական ֆուտբոլում տիրող բռնատիրական և ստահոդ ռեժիմի հետևանքով։