Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ տպավորիչ խաղով 3։0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»։ Վերջինս Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ցույց տվեց հերթական անատամ խաղը։
«Բանանցից» աչքի ընկան Լեսթեր Պելտիերը՝, Օգնեն Կրասիչը և Կվասի Սիբոն։
Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցն» այժմ 36 միավորով 3-րդ հորիզոնականում է և մեկ միավորով զիջելով երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին»:
38 միավորվ մրցաշարային աղյուսակը 38 միավորով գլխավորում է «Շիրակը», որն այսօր ոչ-ոքի 1։1 խաղաց «Գանձասար-Կապանի» հետ։