Tuesday, 16 04 2024
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24

Հենց այդ որակումների պատճառով է, որ ձեռնպահ ենք այս պահին.ՀԱԿ անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

–Տիկին Թադևոսյան, մեկնարկել են շուրջօրյա հանրահավաքներ, երթեր։ Մեր նախորդ հարցազրույցում Դուք նշում էիք, որ համախմբումը դրական արդյունքներ կգրանցի։ ՀԱԿ-ն այսօր հրապարակում չէ, չմիացավ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու պայքարին։ Հիմա քաղաքացիների մոտ ակտիվություն, համախմբվելու ցանկություն նկատո՞ւմ եք։

-Ես միասնականությունը միշտ համարում եմ ամենակարևորը հաղթանակի համար և իմ կարծիքը երբեք չեմ փոխի։ Միասնականությունը ես կարևորել եմ այն տեսանկյունից, որ երբեմնի քաղաքական դաշտը՝ սկսած 2008-ից, բավականաչափ միասնական էր։ Չնայած իմ ասածից հետո ընթերցողները կմտածեն՝ միասնական էր, բայց հաղթանակով չավարտվեց։ Մենք այն ժամանակ էլ չենք խաբել ժողովրդին, շարունակում ենք չխաբել և անկեղծ լինել, որ հաղթանակները դրանք միանգամից չտրվող նվաճումներ են, հաղթանակի համար երկար-երկար պայքար է անհրաժեշտ, որի ընթացքում ամբողջական քաղաքական գիտակցություն կձևավորվի, և յուրաքանչյուր քաղաքացի կկարևորի իր դերակատարությունը պետության մեջ։ Եվ պետության մեջ դերակատարելով՝ նաև դրանով իր գիտակցական մոտեցումը իր՝ անձի, որպես անհատի, կայացման գործում։ Սակայն մենք տեսնում ենք, որ ինչքան ժամանակը ձգվում է, այնքան քաղաքացին որոշում է կայացնում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, և իր՝ որպես քաղաքացու դերակատարմանը, տալիս է ոչ թե երկրորդական, այլ ընդհանրապես որևէ նշանակություն չի տալիս։ Այս պայմաններում ես երբեք հոռետես չեմ եղել, և հիմա էլ հնարավոր է, որ ինչ-որ պահի ստացվի այդ հեղափոխությունը, որ այսօր պատրաստվում են Ազատության հրապարակում։ Բայց որ մեծ հաշվով հասարակությունը դրան պատրաստ չէ և հասարակությունը նույնպես իր մեղքի բաժինն ունի մեր երկրի այսօրվա վիճակի մեջ, դա փաստ է։ Եվ եթե չկան այն տրամադրություններրը, որոնք իրականում կարող են հաղթանակ ապահովել, արժե՞ արդյոք դրա համար մտնել նորից և նորից դառնալ հուսախաբ անող քաղաքական ուժ, ինչպես մինչև հիմա մեզ որակում են և հենց այդ որակումների պատճառով է, որ ձեռնպահ ենք այս պահին։ Տեսնենք, գուցե ավելի կազմակերպված, ավելի հզոր քաղաքական առաջնորդները կկարողանան ժողովրդի մեջ հեղափոխության լուրջ տրամադրություններ առաջացնել։ Տեսնենք՝ ինչ են անում։

-Հնարավո՞ր է հասնել նրան, որ 100000 հոգի հավաքվի Ազատության հրապարակում։

-100․000 հոգու մասին մենք խոսում էինք 2008-ից սկսած, մենք ասում էինք՝ լինի 100․000 մարդ հրապարակում, միշտ էլ հնարավոր է հաջողության հասնել, բայց ոչ հանդարտ, թավշյա հեղափոխություն իրականացնել։ Բայց այդ ժամանակ էլ 100․000-ը չեղավ, և դա համարվում էր վերջին 10-15 տարիներին շարժման պիկը, դա այսօր գրեթե անհնար է։ Որովհետև եթե հասարակությունն ակտիվ չէ, բայց, համենայնդեպս, ինչ-որ չափով հետևում է քաղաքական գործընթացներին, տեսնում է, թե ինչպես են տարբեր քաղաքական առաջնորդներ միմյանց վրա ցեխ շպրտում, միմյանց վարկաբեկում, միմյանց թերագնահատում։ Դրա համար ծնվում է համատարած անտարբերություն։

-ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանին։ Եթե ընտրվի, արդյոք կարողանալո՞ւ է տնտեսական լրջագույն խնդիրներին լուծում տալ։ Առաջիկայում մենք ավելի վատ պատկե՞ր ենք ունենալու։

-Այո՛, շատ վատ պատկեր ենք ունենալու, որովհետև կարևոր չէ, թե պաշտոնյան ինչ դիրք է կամ որ աթոռն է զբաղեցնում։ ՀՀ նախագահի պաշտոնը տարիներով զբաղեցնել, բայց տնտեսական հարցերում որևէ հաջողության չհասնել, դա չի նշանակում, որ նախագահը որևէ մեղք չունի, ամբողջ մեղքը կառավարությանն է։ Նա լայն լիազորություններով օժտված նախագահ էր և կարող էր արդյունքներ գրանցել, իսկ թե ինչու չգրանցեց, պատճառը միանգամայն պարզ է՝ Հայաստանում տապալվեց ժողովրդավարությունը, կոռուպցիան համատարած բնույթ ունի բոլոր մակարդակներում, և այս երկու հանգամանքները երբևէ վստահություն ներշնչող միջավայր տնտեսական զարգացման համար չեն կարող ստեղծել։ Եթե կա կոռուպցիա, ուրեմն չկա զարգացում։ Դա միանշանակ է։ Բացի դրանից, մենք թևակոխում ենք շատ բարդ ժամանակաշրջան, և դա կապված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի հասունացման հետ։ Դա ամբողջ աշխարհում կունենա շատ անկանխատեսելի հետևանքներ: Ռուսաստանի ներկա վիճակը, կապված նոր պատժամիջոցների հետ, կհանգեցնի նրան, որ այն տնտեսությունները, որոնք ավելի մեծ չափով են կապված Ռուսաստանի հետ, իսկ որոշ փորձագիտական գնահատականների համաձայն՝ Հայաստանի բիզնեսի 80 տոկոսը Ռուսաստանի հետ է կապված, հետևաբար, Հայաստանում կլինեն նույն սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչ սպասվում է Ռուսաստանին։ Բավական է նշել, որ սանկցիաների մասին հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանի տնտեսությունում 5 տոկոս անկում գրանցվեց։ Իսկ որքան ավելի ընդլայնվեն պատժամիջոցները, իսկ որ ԱՄՆ-ն սպառնում է ընդլայնելու, այնքան ավելի Ռուսաստանի վիճակը վատթարանալու է, զուգահեռ կվատթարանա Հայաստանի վիճակը։

Կախարդական փայտիկով էլ հնարավոր չէ կասեցնել այդ ալիքը։

-Ըստ էության, նոր կառավարությունը որ ձևավորվի Սերժ Սարգսյանի վարչապետւթյամբ, էլի փոփոխությունների ակնկալիքներ չկան։ Այդ դեպքում հնարավո՞ր է համակարգը իր ներսում սկսի ճաքեր տալ, չկարողանա դիմադրել ստեղծված իրավիճակին։

-Եթե տնտեսական խնդիրները պահանջում են լուծումներ, որտեղ պետք է մտածել, ապա կանխատեսումները, թե կարող են տարաձայնություններ, հակադրություններ լինել, ճաքեր տա համակարգը, այդ պարագայում հարցերը մտածելով չեն լուծվում, այլ ուժով։ Իսկ ուժով որոշելու դեպքում ճաքեր չեն լինելու։ Եթե որոշ մարդիկ կփորձեն իրենց պահել ոչ պատշաճ ձևով, ոչ այնպես, ինչպես ցանկանում է իրենց «պապան», ապա ուժով կարելի է իրեն ցանկալի լուծումն ունենալ։ Ամբողջ ուժային համակարգը, ոստիկանությունը արդեն ենթարկվելու է վարչապետին, և նա ցանկացած հարց կարող է ուժով լուծել։ Ոչ մի խնդիր նա չի ունենալու, որովհետև մեր ժողովուրդն ընդվզելու ունակ չէ և մինչև վերջ չի գնալու։ Ես շատ լավ տպավորություն ունեի Արմեն Սարգսյանից մինչև այն պահը, երբ եկավ ու ներկայացվեց հանրությանը որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Երբ եկավ հասավ Հայաստան, դարձավ համեստ հարս։ Դա արդեն ցուցանիշն է այն բանի, թե ինչպես է այսօրվա հայ պաշտոնյան և մինչև որ պահը կարող է ինքնուրույն լինել և թողնել անհատականության տպավորություն: Երբ արդեն հասնում են պաշտոնի, տարբեր գայթակղություններին, ապա շատ արագ մոռանում են իրենց ինքնուրույնությունն ու պատկանելիությունը: Այնպես որ, չկա նման բան, որ որևէ մեկը համակարգի ներսում կարող է ընդվզել, միանգամից կհայտնվի բանտում:

Որքանո՞վ դուք մասնակցություն կունենաք այս օրերին Երևանում ընթացող շուրջօրյա հանրահավաքներին:

-Ես միշտ էլ պատրաստ եմ մասնակցելու, որևէ կաշկանդող բան չունեմ: Ինձ համար կարևորը Հայաստանի ազատատենչ քաղաքացին է, ազատություն տենչող մարդը մեծագույն արժեք է: Ես ամբողջ կյանքում ազատությունը համարել եմ մարդու թիվ մեկ արժանիքը: Ազատությունը թե՛ ընտանիքում, թե՛ երեխաների, հարազատների հետ հարաբերություններում, թե՛ աշխատանքում ու հասարակության մեջ: Ու մարդը չպետք է կաշկանդված լինի ո՛չ պաշտոնով, ո՛չ այլ հանգամանքներով, որ մարդու ազատությունը չնսեմանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում