Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան․․․ Հայկական սպորտին ծանր հարված է սպասվում

Անցյալ տարի ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տարով որակազրկվեց: Պատճառը 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում բրոզե մեդալներ նվաճած Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի արգելված խթանիչներ օգտագործելն էր: Բացի Հայաստանի հավաքականից, միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկվել էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները:

Մոտ երկու շաբաթ առաջ ռուսական մամուլում զետեղվել էր սկանդալային մի հրապարակում, որի համաձայն Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը հայ ծանրորդների արգելված խթանիչներ է ընդունել և մեդալներ նվաճել 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Ըստ Gazeta.ru պարբերականի, Ռոդչենկովը որպես WADA-ի ներկայացուցիչ ընդունել է հայ ծանրորդների անալիզները և մաքրել դրանք: Այս հայտարարությունից օրեր անց նոր դոպիգ սկանդալ ծագեց հայկական ծանրամարտում: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական էր եղել: Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնը Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Արձագանքելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը մեր երկրի ծանրամարտի ֆեդերացիան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ներսիսյանը պարզապես դավաճանություն էր համարել տեղի ունեցածը, հավաստիացնելով որ կատարվածի մասին տեղյակ չի եղել: «Յուրաքանչյուր ուսումնամարզական հավաքի և սկզբում, և վերջում բոլոր մարզուհիների հետ միասին և առանձին-առանձին աշխատանք եմ տարել, բացատրել, որ երբևէ չփորձեն անգամ մտածել դոպինգի մասին, էլ ուր մնաց՝ օգտագործեն: Մենք ամեն օր կապի մեջ ենք եղել ծանրորդների հետ: Եղել է` մեկի գլուխը ցավացել է, զանգել են, ասել եմ` բժշկին հարցրեք, թե ինչ դեղ է կարելի խմել, գնացել են ատամ քաշելու, ճշտել ենք` արդյո՞ք լիդոկային կարելի է օգտագործել, թե ոչ: Հսկողությունը միշտ եղել է, ու ծանրորդներն էլ շատ լավ գիտեին, որ սա կատակ չէ: Բացի այդ, բոլորն էլ անցած տարի ցույց տված արդյունքներից հետո համոզվեցին, որ կարող են «մաքուր» էլ հասնել մեծ ու ցանկալի արդյունքների: Մեր կանանց հավաքականը տարիքային տարբեր խմբերում ու տարբեր մրցումներում 23 մեդալ է նվաճել, և մենք մտածում էինք այս ամենը զարգացնելու մասին: Իսկ հիմա ես ուղղակի չգիտեմ` ինչ ասեմ»,- նշել էր Ներսիսյանը:

Ցավալին այն է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ոչ ոք չի համարձակվում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Հասարակության համար անհայտ է մնացել նաև թե ինչպես էր արգելված խթանիչներ հայտնվել Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի արյան մեջ: Մեղավորներին չպատժելու հետևանքով հայկական ծանրամարտը կարող է մոտ ապագայում էլ ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել: Մասնավորապես ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականից առաջ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ խիստ սահմանափակում կդրվի: Ավելի ստույգ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում մեր երկիրը իրավունք կունենա ներկայանալու ընդամենը 2 ծանրորդով: Բացի Հայաստանից՝ առաջիկա Օլիմպիական խաղերում երկու ծանրորդով կներկայանան նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ադրբեջանը: Միջազգային տարբեր լրատվամիջոցների համաձայն նման որոշում ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, որը դոպինգի դեմ հետևողական և կոշտ պայքար է տանում:

Հայտնի է, որ ծանրամարտը մեզ համար հենակետային մարզաձև է և տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հաջողություններ, մեդալներ ենք ունեցել մեր ծանրորդների շնորհիվ: Օլիմպիական խաղերից առաջ նման պատժամիջոցը մեր հավաքականի նկատմամբ ծանր հարված կլինի ոչ միայն հայկական ծանրամարտի, այլև հայկական սպորտի համար: 2016 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանի 4 մեդալներից 2-ը նվաճել էին ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Չնայած որ «Reuters»-ի տարածած տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, բայց այն, որ հայկական ծանրամարտի վիճակը մեղմ ասած ծանր է, կարծում ենք փաստ է:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լուրջ հետաքննություն սկսել, մասնավորապես Սոնա Պողոսյանի հետ կապված դոպինգ սկանդալի հետ կապված: Ավելին, մեր երկրում պայքարը արգելված խթանիչների դեմ պետք է շատ ավելի խիստ ու կոշտ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում