Երևանում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 09։10-ի սահմաններում 22-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 19 TT 190 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան 5 հասցեի՝ «Չաո Բամբինո» մանկական զվարճանքի կենտրոնի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ։