Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Շվեյցարացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում ապրիլի 12-ին կայացավ  «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորհագրով գործարար համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի(ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության(ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 70 գործարարներ տարբեր երկրներից:Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Պարոն Սուբիլիան նշեց, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով և հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին  ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին  բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխոլոգիաների,  ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով:  Հուշագիրը ստորագրեցին Արսեն Ղազարյանը և  Վինսենթ Սուբիլիան:

Միջոցառման ավարտին անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:

Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաև անցկացվեցին առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձևաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվեց նաև այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության լայն հետարքրքությունը Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ, քննարվեցին տնտեսության տարբեր ոլորտներում  համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում և առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից և Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ:

Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 13-ին, պատվիրակությունը կմասնակցի նաև Ժնևում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում