Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Վառ արտահայտված խարիզմատիկ լիդերներ չկան, բայց իշխանությունը պետք է հետևություն անի այս ակցիաներից

«Թվում է, թե հասարակությունը հանգիստ է, բայց իրականում հասարակությունն իշխանությունից օտարված է։ Եթե գործողության նկատմամբ վստահություն լինի՝ հարցը կլուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսվող բողոքի միջոցառումներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է՝ այսօր միակ խնդիրը վստահության պակասն է․«Ընդհանրապես մեր հասարակությունն այդ բնավորությունն ունի՝ կրիտիկական զանգվածը վերջին օրերին հավաքվում է։ Իշխանությունը ոչ մի ձևով չի ուզում ընդառաջ գնալ հասարակության պահանջներին։ Միայն խոսում են հաղթանակներից ու հաջողություններից, բայց արտագաղթող երկրում ի՞նչ հաջողություն կարող է գրանցվել։ Հարցն այստեղ Նիկոլ Փաշինյանը չէ, հասարակությունը կարող է ոտքի կանգնել այնպես, ինչպես արցախյան շարժման ժամանակ։ Իշխանությունը պետք է ոչ թե իմիտացիա աներ, այլ լայն ռեֆորմների ծրագրով հանդես գար»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ կարող է բողոքի լայն ալիք բարձրանալ, բայց թե ինչ արդյունք կլինի, դժվար է կանխատեսել. «Չորս օրը հերիք չէ, բայց կարծում եմ՝ բողոքի ակցիաները շարունակական կլինեն։ Չորս օրում չի ստացվի, բայց լավ կլինի, որ իշխանությունը հետևի այս ակցիաներին ու հետևություններ անի։ Թող հայտարարություններ անի, ասի՝ այսպիսի փոփոխություններ կլինեն։ Արմատական մոդերնիզացիայի խնդիր կա։ Իրենք ձևացնում են, թե ամեն ինչ լավ է։ Բայց մարդկանց կյանքը լավ չէ։ Իհարկե ժամանակը քիչ է, վառ արտահայտված խարիզմատիկ լիդերները չկան, եթե դա լիներ՝ հաջողության հասնելու հնարավորությունը մեծ կլիներ։ Հերիք է խոսեն հաջողություններից, ի՞նչ հաջողություններ կան այս երկրում»։

Լևոն Շիրինյանի խոսքերով՝ նման երկրներում նաև բանակը պետք է իր խոսքն ասի։ «Հիմա դժվարանում եմ ասել՝ ինչ կարող է լինել, բայց ակնհայտ է հասարակության բացարձակ դժգոհությունն ու օտարումը։ Ոչ միայն իշխանությանը չեն հավատում, այլ նաև ընդդիմությանը։ Ամեն դեպքում՝ այս մաշող, քայքայող ճգնաժամը հաղթահարել է պետք։ Իրենց գրանցած հաջողությունն իրենց համար է, ոչ թե ժողովրդի։ Ամեն դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն։ Պարտադիր չէ, որ բողոքի ակցիաներ լինեն, որ պետական ինստիտուտները աշխատեն, պաշտոնյաներն էլ իրենց պարտականությունները կատարեն։ Մարդիկ հո կրակը չե՞ն ընկել, ամեն ինչի համար բողոքեն, որ իրենց պարտականությունները կատարեն։ Ասել եմ չէ՝ անհրաժեշտ է 4-րդ հանրապետություն հռչակել։ Նոր նախագահն առաջին ելույթում սխալվեց ասաց, որ 4-րդ հանրապետության առաջին նախագահը, հետո լռեց, բայց պետք է շարունակեր։ Իրականությունը փոխվել է, պետք է իրականությանն ադեկվատ արձագանքել»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում