Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը Վրաստանի շահերի գծով աշխատակցին՝ գրում է iz.ru-ն՝ հղում անեով ՌԴ ԱԳՆ-ին:
Արտաքսված դիվանագետին յոթ օր ժամանակ է տրվել Ռուսաստանի տարածքը լքելու համար: Ռուսաստանի այդ քայլը պատասխանն է Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունում Ռուսաստանի շահերի գծով աշխատակցի արտաքսմանը:
Ռուս դիվանագետի արտաքսումը պայմանավորված է եղել Սկրիպալի գործով: Հիշեցնենք, որ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ: