Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում:
Մեկնարկային տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել` առավելության հասնելով ԱՄԷ-ի ներկայացուցիչ Ահմեդ Ֆարհեդի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանի մրցակիցը չի ներկայացել խաղին, և հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է տեխնիկական հաղթանակ:
Առաջին տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ ունեն մեկական միավոր: