Ղազախստանում համալսարանների թիվն անհրաժեշտ է կրճատել, կարծում է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Այժմ ամեն օր նախարարություն են գալիս և խնդրում՝ եկե՛ք համալսարան բացենք։ Մենք 131 համալսարան ունենք, դրանք է պետք կրճատել»,-ասել է Նազարբաևը՝ «Նոր հումանիտար գիտություն» նախագծի շրջանակում դասագրքերի շնորհանդեսի ժամանակ։
Նախագահի խոսքով՝ բոլոր համալսարանները պետք է հասցնել «Նազարբաև համալսարան»-ի մակարդակին, որը 2010-ին է հիմնադրվել։