ԵՄ-ն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2019 թ. ապրիլի 13-ը: Որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների ոտնահարման և էական խախտումների: Այդ մասին հայտնում է ura-inform.com-ը՝ հղում կատարելով ԵՄ-ի Խորհրդին:
Ընդունված սահմանափակումները ներառում են 82 անձանց և մեկ կազմակերպության ակտիվների մուտքի և ժամանակավոր չեզոքացման թույլտվություն: Մասնավորապես սառեցվել է սարքավորումների արտահանումը Իրան, եթե առկա է ներքին ռեպրեսիաների համար օգտագործման հավանականությունը, ինչպես նաև հեռահաղորդակցության մոնիտորինգի սարքերը: