Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Սերժ Սարգսյանը հետնորդ չունի, սա խոսում է քաղաքական համակարգի չձևավորված լինելու մասին․ ՀՀ նախկին վարչապետ

Ցանկացած պահի, ցանկացած երկրում կարող է լինել երկու մոտեցում՝ գնալ հեղափոխական փոփոխությունների, թե աստիճանական փոփոխությունների ճանապարհով՝ բարելավելով իրավիճակը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։

Նրա խոսքերով՝ քաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում այլ կուսակցական թիմերը կարող են առաջարկել հեղափոխական մոտեցումներ, որոնք մերժում են մինչև այժմ եղած փորձը։ «Ես իմ բնույթով հեղափոխական եմ, առավել կողմնակից եմ հեղափոխական տիպի բարեփոխումների ու գործողությունների։ Հենց այդպիսին էր նաև 1998 թվականին ձևավորված իմ կառավարության բնույթը։ Պատահական չէ, որ այդ կառավարությունը կոչվեց արհեստավարժների կառավարություն։ Երիտասարդ, ճիշտ է՝ քաղաքական փորձառություն չունեցող, բայց իրենց ոլորտների հստակ և շատ բարձր որակի մասնագետներ էին, որոնք հեղափոխական փոփոխություններ կատարեցին երկրի տնտեսության մեջ։ Հիշեցնեմ, որ մեծ մասնավորեցումը տեղի ունեցավ հենց մեր կառավարության ժամանակ, երբ մենք «Financial Times»-ում ներկայացրեցինք Հայաստանի տնտեսության որոշակի օղակներ և առաջարկեցինք միջազգային ինվեստիցիոն ընկերություններին, և մի քանի խոշոր գործարք մեզ հաջողվեց իրականացնել»,- ասաց Արմեն Դարբինյանը։

Նա նշեց, որ այդուհանդերձ, միշտ պետք է հիշել, որ ցանկացած հեղափոխական փոփոխության պարագայում մենք կարող ենք ունենալ վտանգ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու, և այդ դեպքում պատերազմի վերսկսման վտանգն ավելանում է։

«Եթե մենք երկրում հեղափոխական փոփոխություններ ենք իրականացնում, պատերազմի սպառնալիքը մեծանում է։ Երկրի քաղաքական ղեկավարումը ենթադրում է, որ ցանկացած ոք, ով հավակնում է ստանձնելու քաղաքական ղեկը, պետք է կշռի՝ արդյոք որոշակի հեղափոխական գործողություններ չեն վտանգելու մեր անվտանգության հարցերը և արդյոք մենք ավելի շատ չենք մոտեցնի պատերազմական իրավիճակը։ Սերժ Սարգսյանի ընտրությունը հենց այստեղ է։ Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը աստիճանաբար փոփոխություններ կատարող գործիչ է և հեղափոխական փոփոխությունների չի գնա այդ վտանգը գիտակցելով»,- ասաց նա։

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում