Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Երազանքի ժանրից մանկական զվարճանք է. ՀՀ-ում ԱԺ-ի ու 105 պատգամավորների տները շրջափակելու ռեսուրս չկա

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրառվի, բայց ամեն դեպքում զգուշությունը լավ բան է, և այդ պատճառով է ոստիկանությունը հաղորդագրություն տարածել, որում ասվում է, որ խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը։

«Եվ կարծում եմ, որ ոստիկանությունը օգտվել է օրենքով իրեն վերապահված իրավունքից և զգուշացրել է, որ ինքը պատրաստ է կանգնել երթի խաղաղ մասնակիցների կողքին և ապահովել նրանց անվտանգությունը, և Աստված չանի, որ նման բան լինի (զենք կիրառվի)։ Ես, լինելով անուղղելի լավատես, վստահ եմ, որ նման բան չի լինի, և հույս ունեմ, որ ավելի սթափ են մեր այն գործիչները, որոնք այս երթերը և մնացածը կազմակերպում են։ Պարզապես մարդիկ ասելիք ունեն և իրենց ասելիքն են արտահայտում»։

Մարգարիտ Եսայանը ընդգծեց, որ ոստիկանությունը երբեք խաղաղ ցուցարարի նկատմամբ ուժ չի կիրառի, ըստ նրա՝ 2008թ.-ի մարտի 1-ի պարագայում էլ շատ վիճելի է՝ ցուցարարները խաղա՞ղ էին, թե՞ ոչ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողները շրջափակեն իրենց տունը՝ փորձելով ազդել խորհրդարանում իրենց վարչապետի թեկնածուին քվեարկելու հանգամանքի վրա, Մարգարիտ Եսայանը ասաց, որ իրենց տան դիրքը այնպիսին է, որ հնարավոր չի լինի շրջափակել, բայց ամեն դեպքում տուն կհրավիրի, կառաջարկի սուրճ և կբացատրի, որ իրենց ընտրած ճանապարհը հակասահմանադրական է։

«ԱԺ-ի, 105 պատգամավորների տներ շրջափակելն անհնարին է, անչափելի ռեսուրսներ են հարկավոր. մենք ՀՀ-ում այդ ռեսուրսները չունենք, ինչպես նաև ընդդիմադիրները չունեն այդ ռեսուրսները։ Դա երազանքի ժանրից է, մի տեսակ մանկական զվարճանք է հիշեցնում, ինչպես նաև երեկ դահլիճում ծուխը»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում