Կառավարության նիստում երեք ներդրումային ծրագրեր են հավանության արժանացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 21,5 մլրդ դրամի ներդրում է նախատեսում և 475 նոր աշխատատեղերի ստեղծում. «Այս ներդրումներներից մեկը գինու եւ կոնյակի արտադրության ոլորտում է, մյուս երկուսը՝ թեթև արդյունաբերության ոլորտում: Թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներն արվելու են Արտաշատ համայնքում և երկուսն էլ նոր ուղղություններ են Հայաստանում, որոնք մինչ այդ չեն եղել»: