Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ շրջան հայկական ֆուտբոլում. 12 օրում 3 նշանակալի պաշտոնանկություն

12 օրվա ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ 3 նշանակալի պաշտոնանկություն: Մարտի 25-ին «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Կարեն Բարսեղյանը: Նրան փոխարինեց Աշոտ Բարսեղյանը, որը Բարսեղյանից առաջ գլխավորում էր կապանյան թիմը: Մինչև վերանշանակումը Բարսեղյանը «Գանձասար-Կապանի» նախագահի խորհրդականն էր: Ապրիլի 2-ին «Ալաշկերտից» հեռացավ Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ երևանյան թիմը լուրջ հաջողություններ էր գրանցել: Խաշմանյանի փոխարեն «Ալաշկերտի» ղեկավարությունը թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին, որը զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը: Եվ վերջապես ապրիլի 6-ին պաշտոնից հեռացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Վերջինիս փոխարեն մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Այս մասնագետի գլխավորությամբ մերոնք Եվրոպայի և աշխարհի առաջնության ընտրական փուլերում ցույց էին տվել ամենաբարձր արդյունքը:

Տեղի ունեցածը կարելի է աննախադեպ համարել: Դժվար է հիշել մի դեպք, երբ 12 օրվա ընթացքում պաշտոնանկ են արվում երկրի ազգային հավաքականի, չեմպիոնի և փոխչեմպիոնի գլխավոր մարզիչները: Փորձենք հասկանալ, թե ինչ կփոխեն տեղի ունեցած հեռացումներն ու նշանակումները: Եթե Արթուր Պետրոսյանի հեռացումը սպասված էր և նույնիսկ անհրաժեշտ, ապա Բարսեղյանի և Խաշմանյանի հեռացումներն անպասելի էին և անհասկանալի: Թե «Ալաշկերտը» և թե «Գանձասար-Կապանը» Հայաստանի չեմպիոնի կոչումն ու գավաթը նվաճելու իրական հնարավորություններ ունեին: Բարսեղյանի հեռացման պահին «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդ հորիզոնականում էր և 6 միավորով էր ետ մնում «Ալաշկերտից»: Խաշմանյանի հեռացման պահին էլ Հայաստանի գործող չեմպիոնը երկրորդ տեղը կիսող «Գանձասար-Կապանին» և Գյումրիի «Շիրակին» գերազանցում էր 3 միավորով: Որքանո՞վ էր ճիշտ առաջնության վերջին հատվածում, երբ թիմը պայքարում է չեմպիոնության համար, աշխատանքից ազատել գլխավոր մարզչին: Խաշմանյանը հեռացվեց «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից անմիջապես հետո:

Նշենք, որ այս մրցավեճում «Ալաշկերտը» լավ տպավորություն թողեց և, կարելի է ասել, արժանի չէր պարտության: Հաջորդ իսկ խաղում Սուքիասյանի «Ալաշկերտը», ցուցադրելով թույլ խաղ, Գյումրիում զիջեց «Շիրակին» և կորցրեց առաջատարի դիրքը: Այնուհետև «Ալաշկերտը» ևս թույլ խաղով աչքի ընկավ և դժվարությամբ՝ 2:1 հաշվով հաղթեց ետնապահ «Արարատին»: Ինչ վերաբերում է «Գանձասար-Կապանին», ապա այս թիմը Բարսեղյանի գլխավորությամբ «Ալաշկերտին» և «Արարատին» հաղթելուց հետո ցուցադրեց անատամ խաղ՝ 3:1 հաշվով զիջելով «Փյունիկին»: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

«Ալաշկերտում» և «Գանձասար-Կապանում» տեղի ունեցած փոփոխություններից կօգտվեն «Շիրակն» ու «Բանանցը»: Վերջիններս խաղի որակով իսկապես տպավորում են, և կարծում ենք՝ չեմպիոնության համար պայքարը կընթանա հենց այս թիմերի միջև: Պետք է առանձնացնել հատկապես Գյումրիի «Շիրակին» և այս թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին: Հայտնվելով ճգնաժամում՝ «Շիրակի» ղեկավարները աշխատանքից չազատեցին այս մասնագետին: Տանելով հետևողական աշխատանք՝ «Շիրակը» ոտքի կանգնեց և այսօր պայքար է մղում չեմպիոնի կոչման համար: Ի դեպ, Բարձրագույն խմբի առաջնության վերջին չորս հանդիպումներում «Շիրակը» նույնքան հաղթանակ է տարել և ոչ մի գնդակ բաց չի թողել: Ցանկացած թիմում լինում են անկման և վերելքի շրջաններ: «Ալաշկերտը» և «Գանձասար-Կապանը» ամենևին էլ ծանր վիճակում չէին և լուրջ հավակնություններ ունեին:

«Ինձ համար շոկ էր, քանի որ եթե կա ինչ-որ խնդիր, դա պետք է քննարկել մարզչի հետ: Նախորդ տարի մենք մեկնարկում 3 պարտություն կրեցինք, ինչից հետո նստեցինք, քննարկեցինք ու հասկացանք, թե ինչ է պետք անել: Ինձ ասացին, որ ունեմ այսքան ժամանակ իրավիճակը շտկելու համար: Դա շատ գովելի էր, հասկանալի էր ու պարզ: Իսկ այս ամենն ինձ համար պարզապես շոկային էր: Մենք պայքարում ենք չեմպիոնության համար, ճիշտ է՝ 6 միավորով հետ ենք մնում առաջատարից, բայց առջևում դեռ ունեինք 11 խաղ, այսինքն՝ դա նշանակում է, որ չեմպիոնական մրցավազքում ռեալ հավակնորդ ենք, պայքարում ենք նաև Գավաթի կիսաեզրափակչում և եզրափակչում հայտնվելու իրական շանսեր ունենք, այս ժամանակահատվածում մենք ազգային հավաքականին ֆուտբոլիստ ենք տրամադրել, Երիտասարդական և Մ19 տարեկանների հավաքականներում ևս ունենք ֆուտբոլիստներ: Նման բան «Գանձասար-Կապանի» պատմության մեջ երբեք չի եղել»,- ArmSport.am-ին տված հարցազրույցում ասել էր Բարսեղյանը:

Այսօր, երբ հայկական ֆուտբոլը գտնվում է բավական ծանր վիճակում, նման քայլերը էլ ավելի են խորացնում իրավիճակը: Մարզչական այս փոփոխությունները կրկին անգամ վկայում են, որ ֆուտբոլի նկատմամբ մոտեցումը հեռու է պրոֆեսիոնալ լինելուց: Այսօր մեր երկրում կան ընդամենը 5-6 մասնագետներ որոնք շարունակ փոխարինում են մեկը մյուսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում