Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները

Այս տարվա մարտ ամսին Հայաստանում գրանցվել է 3․7 տոկոս գնաճ, փետրվարին՝ 3․3 տոկոս, իսկ հունվար ամսին՝ 2․9 տոկոս գնաճ: Այս ցուցանիշները երեկ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Սա անցած տարվա նույն ամիսների համեմատ արձանագրված գնաճն է: Իսկ մեր սպառողական զամբյուղի հիմնական ապրանքները՝ սննդամթերքը մարտ ամսին թանկացել է ընդամենը 4․7 տոկոսով:

Այս ցուցանիշներին նայելով՝ թվում է, թե սարսափելի ոչինչ չկա, և 3-4 տոկոս գնաճն ինչ է սոցիալական ու տնտեսական բազում ցնցումներ ապրող մեր քաղաքացների համար: Բայց երբ փորձում ենք հասկանալ, թե առանձին ապրանքատեսակներ ու հատկապես լայն սպառման, ամենօրյա օգտագործման ապրանքներն ինչքան են թանկացել, նոր ապրում ենք այդ սարսափը: Օրինակ՝ մարտ ամսին անցած տարվա մարտի համեմատ տավարի և հորթի միսը թանկացել է 24․7 տոկոսով: Ընդ որում, աստիճանական թանկացում կա թե՛ անցած տարեվերջի և թե՛ այս տարվա հունվար-փետրվար ամիսների նկատմամբ: Խոզի միսը մարտին 2017թ. մարտ ամսվա համեմատ թանկացել է 33․7 տոկոսով: Հացը թանկացել է 0․8 տոկոսով: Կաթնամթերքն ու ձուն միասին թանկացել է 5․3 տոկոսով: Կարագը թանկացել է 35․6 տոկոսով, ձիթապտղի յուղը՝ 9․6 տոկոսով, միրգը թանկացել է 6․4 տոկոսով և այդպես շարունակ:

Կամ՝ կարտոֆիլը, որը մեր հայրենակիցների համար երկրորդ հացն է համարվում, թանկացել է 5․5 տոկոսով: Եվ սա այն սննդամթերքն է, որ Հանրապետական կուսակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանը կամ Խոսրով Հարությունյանը խորհուրդ էին տալիս դա ուտել, եթե չենք կարողանում էլ ավելի շատ թանկացած միս ուտել: Շարունակելով ցանկը՝ հավելենք, որ հագուստը թանկացել է 6․2 տոկոսով, կոշիկը՝ 7 տոկոսով: Գրեթե համատարած կերպով ու տարբեր չափերով թանկացում կա բժշկական ապրանքների, ծառայությունների ու դեղորայքի դեպքում: Թանկացում կա նաև կրթության ոլորտում:

Եվ ԱՎԾ ներկայացրած տվյալներից կարելի է եզրակացնել, որ ավելի շատ թանկացել են հատկապես այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք անհրաժեշտ են մարդու գոյատևման, առողջության և ամենօրյա օգտագործման համար: Ավելի շատ թանկացած ապրանքները մտնում են մեր պարենային զամբյուղի կամ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ: Օրինակ՝ նույն ԱՎԾ տվյալներով՝ պարենային զամբյուղի մեջ մտնում են հենց ամենաշատ թանկացած մթերքի տեսակները՝ միսը, կարագը, ձիթապտղի ձեթը, կարտոֆիլը, միրգը, ձուկը: Իսկ առողջապահության նախարարության կողմից հաշվարկված է, որ 2017թ. չորրորդ եռամսյակին Հայաստանում պարենային զամբյուղը կազմել է 32 հազար 439 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 57 հազար 417 դրամ: Նույն ԱՎԾ-ի հաշվարկներով՝ ավելի փոքր թիվ են կազմել․ պարենային զամբյուղը՝ 27 հազար 415 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 48 հազար 525 դրամ:

Պարենային զամբյուղի ու նվազագույն սպառողական զամբյուղի այս տարվա առաջին եռամսյակի տվյալները ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել, դրանք հասանելի կլինեն այս ամսվա վերջում, բայց կարելի է ենթադրել, որ ինչպես միշտ՝ այն ավելի փոքր թիվ է լինելու, քան իրականում անհրաժեշտ է մեզ այդ զամբյուղներն ապահովելու համար: Պարզապես թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ ԱՎԾ-ն, ավելի մեծ թիվ չեն կարող ներկայացնել, քան ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է՝ 55.000 դրամ:

Պատկերացրեք, եթե, օրինակ, անցած տարեվերջին առաջին գերատեսչությունը հայտարարեր, որ մարդուն իր առողջությունն ապահովելու համար անհրաժեշտ է, օրինակ, ամսական 70 հազար դրամի սնունդ կամ 120 հազար դրամի նվազագույն սպառողական զամբյուղ, ապա նրանց ղեկավարները կհրավիրվեին համապատասխան ծառայություն կամ գերատեսչություն պատասխան տալու համար, թե այդ որ իրավունքով են նման թվեր կրակում: Չէ որ մենք չենք կարող ապահովել այդ չափի նվազագույն աշխատավարձ: Իսկ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը, որը 2013թ. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին դաս տալու նպատակով Սերժ Սարգսյանի համար օրինակելի պաշտոնյայի կերպար էր, այս անգամ նա կարժանանար նրա նախատինքին, թե քո հուզիչ թվերը ոչ մեկին չեն հետաքրքրում, այն հրապարակիր քո տանը: Ինչպես դա տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի դեպքում, որն իր տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հանդգնել էր հայտարարելու, թե բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ:

Եվ քանի դեռ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կամ կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացել, այս գերատեսչություններն ու նրանց ղեկավարները չեն համարձակվի նվազագույն սպառողական և պարենային զամբյուղների համար անհրաժեշտ թվերը մոտեցնել իրականությանը: Եվ քանի դեռ մեր երկրում իրականությանը մոտ հայտարարություն անելու համար պաշտոնյան ամենաբարձր մակարդակով ու հրապարակավ պարսավանքի է ենթարկվում, լավագույն դեպքում ազատվում պաշտոնից և ոչ թե պատասխանատվության ենթարկվում, մեր վիճակագրական տվյալներն աղերս չեն ունենա մեր իրականության հետ: Եվ մեզ կհամոզեն, որ 32 կամ 27 հազար դրամի սնունդը բավարար է, որ քաղաքացին առողջ ապրի և ոչ թե ուտելիքին կարոտ մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում