Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

ԱԺ-ն հավանություն տվեց ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2 մլն դոլարի վարկային համաձայնագրին

Խորհրդարանը հավանություն տվեց ոռոգման համակարգի բարելավման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին:

Վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր: Համաձայնագրին դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Համաձայնագիրը դեռևս 2013 թ. հունիսի 11-ին Համաշխարհային բանկի և Հայաստանի կողմից վավերացված ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: Վարկային ծրագրով նախատեսված էր 30 միլիոն դոլարի վարկ, ևս 7.5 միլիոն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրի, Քաղցրաշեն և Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս համակարգով:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 2 միլիոն դոլարի վարկային միջոցները չեն ուղղվելու առաջին ծրագրի որևէ հատվածի ավարտին, այն ամբողջությամբ նոր ծրագիր է: Բաղրամյան-Նորակերտ հատվածում ջրագծի կառուցման ընթացքում հայտնաբերվել է, որ կա մոտ 573 հեկտար ոռոգելի հողատարածք, որից ընդամենը 45 հեկտարն է ոռոգվում: Չոռոգման հիմնական պատճառը գերնորմատիվային կորուստներն են և քայքայված ոռոգման համակարգը: Առաջարկվող ծրագրով այդ 573 հեկտար տարածքներում ամբողջությամբ կառուցվելու է  փակ համակարգ, տեղադրվում են ֆիլտրեր, արևային պանելներ և հաշվիչներ:

Վարկային ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում այդ 573 հեկտար տարածքն ապահովել ոռոգման ջրով, ինչի արդյունքում այդ տարածքներում 11-14 տոկոսով կբարձրանա բերքատվությունը, ինչպես նաև տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր տնտեսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում