Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Yandex-ը ՌԴ-ում հրաժարվում է աշխատել հայ վարորդների հետ, հայկական վարորդական իրավունքի հարցը շարունակում է մնալ չլուծված

Ռուսաստանի Դաշնությունում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։ Անգամ կատարված վերջին փոփոխություններից հետո ՌԴ վարորդական իրավունք ստացած հայ վարորդները չեն կարողանում տաքսի և տրանսպորտային այլ միջոցներ վարել։ Նրանցից հիմա էլ 2-3 տարվա «ստաժ» են պահանջում։ Այս օրերին անգամ ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունը անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կամ ՌԴ-ի, կամ Բելառուսի, կամ Ղրղըզստանի, կամ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ, արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախևառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն: Կատարված փոփոխությունները, սակայն, չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:

Նշենք, որ այս խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2017-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ։

ՌԴ վարորդներից մեկը՝ Արմեն Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ թեև հունիսի 1-ից օրենքը ուժի մեջ էր, սակայն տևական ժամանակ ներքին հրահանգ կար տուգանքեր չկիրառել, սակայն օրենքը երկրորդ ընթերցում անցնելուց հետո միայն բելառուսներին, ղրղըզներին և ղազախներին թույլ տրվեց վարել մեքենաները իրենց երկրի վարորդական իրավունքով՝ պատճառաբանությամբ, որ նրանց մոտ երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։

Այլ ելք չունենալով՝ հայ վարորդները մասսայական սկսեցին ՌԴ-ում քննություն հանձնել և օրինական կարգով ՌԴ վարորդական իրավունքներ ձեռք բերել։ Հիմա, սակայն, այդ վարորդներին էլ թույլ չեն տալիս վարորդական գործունեությամբ զբաղվել։ «Ասում են՝ դու ստաժ չունես։ Աբսուրդ վիճակ է։ 2-3 տարվա ստաժ չունենաս, վարորդ չես կարա աշխատես, մենակ կարող ես քո անձնական մեքենան վարել։ Իսկ կոմերցիոն գործունեություն առհասարակ չենք կարող ծավալել»,- ասաց մեր զրուցակից վարորդը և հավելեց. «Մեր իշխանությունների թուլության պատճառով հարցը չի կարգավորվում։ Հայերը Ռուսաստանում նվաստացած վիճակում են։ Հայերը Ռուսաստանում դարձել են տաջիկից ցածր կատեգորիայի մարդ»,- ասաց Արմենը։

Նշենք, որ բարձրացված աղմուկից հետո հայաստանյան պաշտոնյաները խոստացան, որ խնդիրը շատ արագ կկարգավորվի։ 2017-ի օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր եղել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Նիստից հետո վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում ճանաչելի կլինեն: Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի և Հայաստանի օրենսդրություններում, որոնք վերաբերում են այս խնդրին: Բայց մինչև հիմա, փաստորեն, խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

«Մեր իշխանությունները զբաղված են միայն մի հարցով՝ ոնց անեն, որ ապահովեն իրենց 7 պորտի ապագան, փող դիզեն, հարստանան։ Ուրիշ ոչ մի խնդիր մերոնց չի հուզում»,- ասաց մեր զրուցակից վարորդը։

Ռուսաստանում աշխատող վարորդները խնդրի հետ կապված որոշել են դիմել Ռուսաստանում ՀՀ դեսպանություն։ Սակայն անարդյունք։ «Դեսպանատանը զբաղված են միայն իշխանավորներին դիմավորելով-ճանապարհելով, սաունաներ տանել-բերելով։ Ուրիշ ոչ մի ֆունկցիա չեն իրականացնում, ՀՀ քաղաքացու շահը չեն պաշտպանում։ Էս ա մեր վիճակը, ու այս ամբողջը՝ մեր իշխանավորների մեղքի պատճառով։ Այսօր միջին խավը շատ նողկալի, տխուր վիճակում է գտնվում Ռուսաստանում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում