Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Գեղցիություն և գավառամտություն էր. ինչու Արմեն Սարգսյանը նախապատվություն տվեց ռուսական ԶԼՄ-ներին

Արմեն Սարգսյանը իր երդմնակալության արարողության ժամանակ տեղական ԶԼՄ-ներին տարածքից «մաքրելուց» հետո հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում էին իր երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: Արմեն Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:
Այն փաստը, որ Արմեն Սարգսյանը նախագահ դառնալուց հետո առաջնահերթ նախընտրել է հանդիպել և հարցազրույց տալ ռուսակա լրատվամիջոցներին, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեկնաբանում է նրանով, որ ավանդույթը գալիս է Սերժ Սարգսյանից, բացի դրանից՝ ըստ Բարսեղյանի, Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահը լինելուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու է։ «Ինչն էր խանգարում մի բաց ասուլիս տալ, հրավիրել տեղակա բոլոր լրատվամիջոցներին ու պատասխանել նրանց հարցերին։ Բայց քանի որ մարդը դրածո է, նախագահությունից գաղափար չունի, նրա քայլը որևէ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, չենք կարող։ Սա Սերժ Սարգսյանի գործելակերպի շարունակությունն է ընդամենը»,-ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ, հավանաբար, Արմեն Սարգսյանը տեղական լրատվամիջոցներին ասելիք էլ չի ունեցել։

Ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանի կողմից ոչ միայն նախընտրվեց ռուսական լրատվամիջոցները, այլև նա առաջին պաշտոնական այցը կատարելու է հենց Ռուսաստանի Դաշնություն։ Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ սա ևս մեկ ապացույց է, որ Արմեն Սարգսյանը շարունակում է Սերժ Սարգսյանին։ «Բայց ասեմ, որ այս թեմաներին անդրադառնալն ավելորդ է, իմաստ չկա, քանի որ մենք այս ամենով, ակամա, Արմեն Սարգսյանից քաղաքական ֆիգուր ենք սարքում։ Արմեն Սարգսյանը իրականում շատ փոքր ֆիգուր է, շատ քիչ լիազորություններով, պետք չէ նրա վրա այդքան ուշադրություն դարձնել, նրանից ոչ մի բան կախված չէ։ Նա Կարեն Կարապետյանի պես բերվել է որպես դեկոր, դեմք, որ հյուրախաղերով հանդես գա, իրանով ծածկի Սերժիկին, որ Սերժիկին շատ չհայհոյեն։ Ոնց որ ժամանակին Կարեն Կարապետյանն էր անում ընտրությունների ժամանակ։ Չզարմանաք, որ հաջորդ անգամ, օրինակ, Ջասթին Բիբերին, Քրիստինա Ագիլերային, կամ, ասենք, Դիմա Բիլանին մտցնեն իրենց ցուցակ, առաջին տասնյակ, որ ձայն հավաքեն։ Էս է էս մարդկանց մակարդակը։ Թե չէ ինչ ինքնիշխանություն, ինչ բան։ Սրանց միայն իշխանություն պահելն է հեռաքրքրում»,- եզրափակեց Բարսեղյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գեղցիություն է համարում Արմեն Սարգսյանի արածը։ «Ես դա այլ կերպ, քան գեղցիություն կամ գավառամտություն որակել չեմ կարող։ Եթե նման հրահանգ տվել է Սերժ Սարգսյանը (իսկ ես դրանում չեմ կասկածում), ապա իրեն Քեմբրիջի համալսարանի դասախոս ներկայացնող անձը, նման մակարդակի քայլ չպետք է աներ։ Ավելին, նա անձամբ պետք է դռները բացեր լրագրողների առաջ, որպեսզի նրանք կարողանային ազատ լուսաբանել իր երդմնակալության արարողությունը։ Իր պահանջը պետք է լիներ դա։ Բայց նա քաջություն և համարձակություն չունեցավ ընդդիմանալու Սերժ Սարգսյանին, այլ շարունակեց նրա գործելակերպը»,- ասաց Սաքունցը։

Արթուր Սաքունցը ռուսական լրատվամիջոցներին նախապատվություն տալու անմիջական շարունակություն է համարում նաև Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա կատարելը։ «Հայաստանի Անգլիայի թագուհին գնում է ռուսական ցար բատյուշկայի մոտ օրհնություն ստանալու, որը վերստին համարում եմ Սերժ Սարգսյանի հրահանգը։ Արմեն Սարգսյանն իր պահվածքով, սկսած ԱԺ-ում իր քաղաքացիությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելուց, փակ դռների հետևում ինագուրացիա կազմակերպելուց մինչև տեղական լրատվամիջոցներին անտեսելով, նա անգամ Անգլիայի թագուհու կարգավիճակում չմնաց, որը ենթադրում էր պատշաճ, բարեկիրթ և պատասխանատու պահվածք այն երկրի քաղաքացիների, լրագրողների առաջ, որի նախագահն է նա։ Արմեն Սարգսյանը իջավ գավառական մակարդակի։ Կարող ենք համարել, որ Հայաստանը ունի ոչ թե Անգլիայի թագուհու կարգավիճակ, այլ ասիական աուլի մակարդակ»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում